25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 3, 2017

Չորրորդ դասարանը ծանոթով ավարտածը և ակադեմիկոսը` հավասար ձայներով

Ընտրական նման համակարգը ի բնե ճիշտ չէ. ինչու՞ չորրորդ դասարանը ծանոթով ավարտած քաղաքացին և ակադեմիկոսը պետք է հավասար մեկական ձայն ունենան երկրի ապագան որոշելու հարցում։ Նրանք կարող են հավասար լինել իրար առաջ, Աստծո առաջ, օրենքի առաջ, բայց ոչ երբեք ապագան ընտրելու իրավունքի առաջ։ Գրում է օգտատեր Արթուր Մեսրոպյանը: 

«Ժողովուրդը իր ձայնը տվեց ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին, որոնք իրարից չեն տարբերվում»

«Ընտրություններն անցան այնպես, ինչպես անցան… Ես, իհարկե,  հետևել եմ ընտրությունների ընթացքին: Ժամը   ութից հետո եղա 8/1 տեղամասում, հաշվարկի ընթացքում այնտեղ էի: Փաստորեն, ընտրությունը այդ տեղամասում անցավ  հնարավորինս օրենքին համապատասխան, սակայն, իհարկե, կային որոշ անճշտություններ, որոնք, չգիտեմ՝ որքանով կարող են ազդել ընտրությունների արդյունքի վրա: Դժվարանում եմ այս պարագայում ճիշտ բառը գտնել, բայց կարող եմ ասել՝ […]

Երեւանում հարուցված քրեական գործերն` ըստ վարչական շրջանների

Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացված հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու արդյունքում հարուցվել է 6 քրեական գործ` մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ, որոնցից 3-ը` Երեւանում, 3-ը` մարզերում: Ստորեւ ներկայացնում ենք Երեւանում հարուցված քրեական գործերը` ըստ վարչական շրջանների. ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության […]

Հարուցվել է 6 քրեական գործ. 3-ը` Երեւանում, 3-ը` մարզերում

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 3/22 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ  քաղաքացի Մ.Մարտիրոսյանը, թիվ 3/22 ընտրատեղամասում մասնակցած լինելով քվեարկությանը, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ կրկին գնացել է նույն ընտրատեղամաս, […]

1880 ընտրատեղամասերի արդյունքները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի ժամը 09:00-ի դրությամբ էլեկտրոնային եղանակով ստացել է և ամփոփել 1880 ընտրատեղամասերի արդյունքները: Նախնական արդյունքները փաստում են, որ Ազգային ժողով մուտք գործելու անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարել է չորս ուժ. «Ելք» դաշինք՝ 7.71 % «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 0.93 % «Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 3.72 % «Ծառուկյան» դաշինք՝ 27.39 % «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 1.62 […]

Նախագահի «ոսկե նժույգը» շոկի ենթարկեց տիկնոջը /ֆոտո/

Քաղաքագիտական շրջանակները դեռ կքննարկեն Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ձախողման պատճառները խորհրդարանական ընտրություններին: Մինչ այդ մեր ուշադրությունն ընտրական թոհուբոհից դուրս մի երեւույթ գրավեց: Մամուլն առիթ ունեցել է` անդրադառնալու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համեստ կենցաղավարությանը: Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի մեկ առանձնատուն, մեկ հողամաս եւ հասարակական երկու տարածք, նաեւ 1997 թվականի արտադրության «Լինքոլն Թաունքար» մակնիշի մեկ ավտոմեքենա: Առաջին նախագահի դրամական միջոցները […]

Ձայնը տվել է հնդիկ դերասան Քամալ Նարայանին

Մինչ ամփոփվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, շարունակում են ստացվել  ասենք այսպես` արտառոց քվեարկությունները: Հերթական «բոցը» հնդկական հայտնի սերիալի հերոսին է նվիրված. քաղաքացիօն իր քվեն տվել է Քամալ Նարայանին:  

Արցախի Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Ապրիլի 2-ին և լույս 3-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 150 կրակոց:   ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել  վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ  […]

Կիպրոսը կշարունակի աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ

Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Իոաննիս Կասուլիդեսը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է Կիպրոսի առանձնահատուկ տեղը Հայաստանի համար՝ որպես եղբայրական երկիր, որի հետ մեզ կապում են ոչ միայն մեր ժողովուրդների՝ դարերի խորքից եկող պատմամշակութային բազմաթիվ առնչությունները, այլև փոխադարձ խոր հարգանքի ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի