25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2, 2017

Քվեարկության օրը մոտ 30 000 հարցազրույց է անցկացվել ընտրատեղամասից դուրս եկած ընտրողների հետ

«Երկիր Մեդիա»-ի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ՀՀ-ում պառլամենտական ընտրությունների ընթացքում իրականացվել է ելքի հարցում (Exit Poll)` որպես 2017թ. ընտրական շրջանի հանրային կարծիքի ուսումնասիրության ծրագրի վերջնական փուլ: Ելքի հարցման նպատակն էր բացահայտել և վերլուծել քվեարկության օրը ընտրողների որոշումը: Ծրագիրը 2017-ի ապրիլի 2-ին իրականացրել են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys/The Gallup Organization-ը: Քվեարկության օրը մոտ 30 000 […]

ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 21-ի դրությամբ, ստացվել է 98 հաղորդում

ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 21-ի դրությամբ, ստացվել է 98 հաղորդում͵ որոնք առերեւույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 45-ը՝ Երևանում, 13-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի͵ 9-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի͵ 7-ը՝ Արագածոտնի͵ 8-ը՝ Տավուշի͵6-ը՝ Շիրակի͵ 2-ը՝ Արմավիրի͵ 1-ը՝ Սյունիքի մարզերում։ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում […]

Ստացվում են քվեարկության առաջին տվյալները /լրացվում է/

Ստացվում են քվեարկության արդյունքների առաջին տվյալները փոքր համայնքներից: Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղում արդյունքներն ամփոփված են: Նախնական տվյալներով` այստեղ ձայների բաշխումը հետեւյալ պատկերն ունի. 116 քվե ստացել է ՀՀԿ-ն, «Ծառուկյան դաշինք»-ը ` 8, ՀՅԴ-ն` 5, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի օգտին քվեարկել է 3 ընտրող: Ընդհանուր առմամբ այստեղ քվեարկել է 132 հոգի:  Լոռու մարզի […]

Հայաստանում բավականին ակտիվ են քվեարկել. Տիգրան Մուկուչյանը մանրամասնել է

2587706 ընտրության իրավունք ունցողներից այսօր ընտրությանը մասնակցել են 1 574 947 անձ կամ 60, 86 տոկոսը: Այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ներկայացնելով մինչև 20.00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ` ըստ ընտրական տարածքների, մարզկենտրոնների և ընտրական տարածքի`10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների և Երևան քաղաքի:   Այսպիսով Ընտրական տարածքում […]

Աշոտյանը «պասը» չընդունեց /տեսանյութ/

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՕՐՕ դաշինքի տեղեկատվական կենտրոնը հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ընթացքում կենտրոնի համակարգող Հովսեփ Խուրշուդյանն ընդգծեց՝    խախտումների մեծ մասը կատարվել է ՀՀԿ-ականների կողմից: Քիչ առաջ՝ ճեպազրույցի ընթացքում մեր թղթակիցը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին խնդրեց մեկնաբանել այս հայտարարությունը. որքանո՞վ է սա պատասխանատու հայտարարություն :  Աշոտյանը նշեց. «Դուք այս պահին «պաս եք տալիս» այդ […]

Ժամը 19.30-ի դրությամբ՝ 153 հաղորդում

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 19.30-ի դրությամբ , ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 153 հաղորդում, որոնցից 21-ը ուղարկվել է նախաքննության, 54-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 62-ը՝ ստուգման փուլում, 16-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել: Հաղորդումներից 44-ը՝ Երևանում, 13-ը՝ Կոտայքի. 14-ը՝ Լոռու, 12-ը՝ Շիրակի, 6-ը՝ Արմավիրի, 5-ը՝ Արագածոտնի, 20-ը՝ Տավուշի, 17-ը՝ Արարատի, 6-ը՝ Սյունիքի, 7-ը՝ […]

Հատուկ քանոններ տրամադրելուց հետո էլ մեկը մյուսի փոխարեն ստորոգրում են

Ընտրատեղամասերում լուրջ խախտումներ չեն արձանագրվել»,-ասում է Թիվ 23 ընտրատարածքային հանձաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը: Ամուսիններով մեկը մյուսի փոխարեն, ընտանիքը անդամենրը միմյանց փոխարեն ստորագրելու դեպքեր, սակայն, եղել են: «Դա օրենքը կարգավորում է, նշումներ բաժնում նորից ստորագրում են, որից հետո գրանցամատյանում համապատասխան կատարվում է համապատասխան նշում:

1 ժամ անց հաշվարկը դեռ չի սկսվել

Երևանի Դավիթաշեն համայնքում տեղակայված 5/6 ընտրատեղամասում դեռ չի սկսվել հաշվարկը: Ընտրատեղամասը փակվեց ուղիղ 20:00-ին: Henaran.am-ի թղթակցի հարցին, թե ինչու դեռ չեն սկսել, հանձնաժողովի անդամներն ասացին, որ մատյանով որոշում էին, թե որ փաթեթն են առաջինը բացում, այսինքն՝ տեխնիկական ու կազմակերպչական հարցերն են դեռ քննարկում: Այս ընտրատեղամասում 1953 ընտրողից 1239-ն է  մասնակցել ընտրության:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի