20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Աշոտյանը «պասը» չընդունեց /տեսանյութ/

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՕՐՕ դաշինքի տեղեկատվական կենտրոնը հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ընթացքում կենտրոնի համակարգող Հովսեփ Խուրշուդյանն ընդգծեց՝    խախտումների մեծ մասը կատարվել է ՀՀԿ-ականների կողմից:

Քիչ առաջ՝ ճեպազրույցի ընթացքում մեր թղթակիցը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին խնդրեց մեկնաբանել այս հայտարարությունը. որքանո՞վ է սա պատասխանատու հայտարարություն :  Աշոտյանը նշեց. «Դուք այս պահին «պաս եք տալիս» այդ պատասխանատու հայտարարության տերմինը, որ ես ասեմ՝ Հովսեփը անպատասխանատու հայտարարություն է արել: Իրականում, անգամ ամենածայրահեղական դիրքորոշումներ ունեցող բազմաթիվ գործիչների հետ  համատեղ՝ քաղաքական ճանապարհ ենք անցել, վստահ եմ՝ դեռ անցնելու ենք Հովսեփի հետ Բրյուսելում՝  ԵԺԿ-ի շրջանակներում, ուստի  ես զերծ կմնամ այն քաղաքական մոլուցքից, որը մեր քաղաքական մշակույթում  ընդունված է եղել, այն է՝ պիտակավորումներին պատասխանել պիտակավորումներով»:

Մանրամասնեորը՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=DBro8Kmw7Z4

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ