04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

Սպառազինությունը դառնում է զենք, երբ սպան ու զինվորը տիրապետում են այդ զենքին․ ՀՀ նախագահ

Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ այսօր ներկա է գտնվել հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում անցկացված գնդային մարտավարական զորավարժությունների եզրափակիչ` մարտական հրաձգության փուլին: Զորավարժությունների ավարտին […]

ՀՀ ֆինանսերի նախարարն ընդունել է ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի դպրոցի պատվիրակությանը

ՀՀ ֆինանսերի նախարար Վարդան Արամյանն ընդունել է ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության դպրոցի պատվիրակությանը, որի անդամներն էին դպրոցի թվով 4 դասախոսներ և 68 ուսանողներ: Նախարար Արամյանը հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով համաշխարհային տնտեսական զարգացումները և, մասնավորապես, երկրի տնտեսական վիճակը: Քննարկվել են 2004-2016 թվականների մակրոտնտեսական զարգացումները, արտարժույթի տատանումների ազդեցությունը ապրանքային գների վրա, ներկայացվել է երկրի դրամավարկային […]

Սամվել Բաբայանը կալանավորվեց. դատախազությունը մանրամասնում է

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2017 թվականի մարտի 22-ին հայտնաբերվել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս կազմող, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և նույն համալիրի «9М39» տեսակի հրթիռ: Ծանրացուցիչ հանգամանքներում  ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և  ռազմամթերքի մաքսանենգության դեպքերի առթիվ ՀՀ քրեական […]

Շանլըուրֆայի Գերմուշ գյուղի հայկական եկեղեցին վերանորոգման կարիք ունի

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Գերմուշ գյուղի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգման կարիք ունի: Այս մասին «urfanatik» լրատվական կայքի հայտնել է տարածաշջանն ուսումնասիրող Մեհմեթ Գյուզելերը: Նա կարծում է, որ եկեղեցու վերանորոգումը մեծ ներդրում կունենա Ուրֆայում զբոսաշրջության զարգացման գործում: Ըստ նրա՝ Գերմուշի եկեղեցին 19-րդ դարում կառուցել են հայ 7 եղբայրները: 1915 թվականից հետո, երբ գյուղում այլևս հայ չի […]

«Աստված մեկդ հազար անի».զինվորի մայրը՝ Տարոն Մարգարյանին/տեսանյութ/

«Տղաս Ղարաբաղում ա ծառայում ու անգամ պրիսյագ չեմ կարացել  գնամ: Ծանր վիճակում ենք: Առիթն օգտագործեցի եկա ղեկավարությանը խնդրեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի Կոմիտասի անվան պանթեոն՝ Պոր Վիրապ գյուղից  եկած  Մարինե Ավետյանը: «Խոր վիրապից եկել եմ, որ կառավարությանը խնդրեմ: Մի տարի ա երեխուս չեմ տեսել: Չորս երեխա ունեմ ու խնդրում եմ»,-ասաց կինը և ցույց տալով […]

Դադարեցրինք Ազատության հրապարակում մեր նստացույցը. Շահեն Հարությունյան

Ցավով փաստենք, որ այսօր դադարեցրինք Ազատության հրապարակում մեր նստացույցը, և հիմա կրկին ու կրկին փնտրելու ենք արդյունավետ պայքարի ճանապարհներ!!! Մնացածի մասին կգրեմ հերթականությամբ։ Հ.Գ. Ովքեր ցանկանում են մեր հետ կապ պահել և հետագայում ևս մասնակցել մեր նախաձեռնած ակցիաներին, գրեք, կապը պահպանենք։ Շահեն Հարությունյանի գրառումը

Մուտք՝ դեպի 2 միլիարդ ռուբլիանոց շուկա

Հայկական կողմի նախաձեռնությամբ մարտի 24-ին Երևանում անցկացվեց ԵԱՏՄ անդամ պետությունների կապի և հեռահաղորդակցության ոլորտի գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցական նիստ: Հանդիպման նպատակը տեղեկատվական – հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմանն ու տեղեկատվայնացմանն առնչվող հարցերի քննարկումն էր: Որոշվեց ստեղծել լիազորված մարմին, որը կունենա պարբերական հանդիպումներ ու կքննարկի ԵԱՏՄ անդամ – պետություններում թվայնացման գործընթացներին առնչվող հարցեր: Նիստի շրջանակներում առաջին անգամ նախարարների մակարդակով […]

Երևանում` Կարեն Կարապետյանը, գյուղերում` Ծառուկյանը

«Քաղաքաբնակներին հետաքրքրում են աշխատատեղերը, գյուղաբնակների համար` գյուղմթերքների իրացումը, բերքը փրկելը և այլն, և կախված քաղաքական ուժերի խոստումներից՝ իրենց ձայները բաշխում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ «Կան նաև ընդհանուր խնդիրներ՝ թոշակների, աշխատավարձերի բարձրացում։ Երևանում «Ծառուկյան» դաշինքը զիջում է ՀՀԿ-ին, որովհետև այստեղ գյուղմթերք չկա, խաղող չեն մթերում, կոնյակի արտադրությունը երևանցիների հետ կապված չէ, ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի