«Աստված մեկդ հազար անի».զինվորի մայրը՝ Տարոն Մարգարյանին/տեսանյութ/
«Տղաս Ղարաբաղում ա ծառայում ու անգամ պրիսյագ չեմ կարացել գնամ: Ծանր վիճակում ենք: Առիթն օգտագործեցի եկա ղեկավարությանը խնդրեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի Կոմիտասի անվան պանթեոն՝ Պոր Վիրապ գյուղից եկած Մարինե Ավետյանը:
«Խոր վիրապից եկել եմ, որ կառավարությանը խնդրեմ: Մի տարի ա երեխուս չեմ տեսել: Չորս երեխա ունեմ ու խնդրում եմ»,-ասաց կինը և ցույց տալով մանկասալյակի մեջ գտնվող իր աղջկան հավելեց.«Էս երեխես էլ հիվանդա»:
Ավելի ուշ կնոջը մոտեցավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Քաղաքապետից շնորհակալ եմ: Աստված իրա մեկը հազար անի: Խոստացավ օգնել»,-հայտնեց Մարինե Ավետյանը:
Նշենք, որ այսօր՝ մարտի 25-ին, պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել ՀՀ վարպապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, կուսակցական ընկերներ, հարազատներ՝ հարգանքի տուրք մատուցելու անվանի գործչի հիշատակին:
Մանրամասները՝ տեսանյութում: