29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

Պարգեւատրվել են

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 3-ին այցելել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ Դիվանագետի օրվա առթիվ տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն: Արարողությանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, փոխնախարարներ, դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ Ազգային ժողովի նախագահը նշել […]

Մենք դրական մթնոլորտով ենք մեկնարկը տալիս

«Արամ Սարգսյանը կսկսի ՀՀ հարավից, Նիկոլ Փաշինյանը կսկի Երեւանից, Սասուն Միքայելյանը քարոզարշավ կսկսի Տավուշի ու Կոտայքի մարզերից։ Մինչեւ մարտի 19-ը առանձին խմբերով այսպես կլինի քարոզարշավը, ապա` միավորված քարոզարշավ ՀՀ բոլոր համայնքներում ու քաղաքներում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով իրենց քարոզարշավի մանրամասներն, ասացին «Ելք» դաշինքի անդամները։ Մարտի 8-ին Մոսկվա կինոթատրոնի մոտ արտոնված հանրահավաք են ունենալու։ «Մենք այն եզակիներից […]

«Քննարկումները թեժ են լինում» (տեսանյութ)

«Անցած 5 տարիների ընթացքում մեր հանձնաժողովը քննարկել ու ներկայացրել է ԱԺ-ին 65 օրենքի նախագծեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա` Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի իրականացրած աշխատանքներն արդյունավետ են եղել: «Քննարկումները մեր հանձնաժողովում թեժ են լինում, և այդ քննարկումների արդյունքում ձևավորվում է […]

Եթե ապօրինություններ տեսնեն, չեն լռելու

«Ելք» դաշինքում չկան հակառուսական կամ հակաարևմտյան ուժեր. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը: «Մեզ համար անպատկարեցնաելի է, որ մեկը ՀՀ-ում քաղաքական գործունեույթւոն ծավալի՝ ելնելով Եվրոպայի, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի շահերից: Մեզ համար կարևորագույնը ՀՀ-ի շահն է»,-հավելեց նա: Դաշինքի մյուս ներկայացուցիչ Արամ Սարգսյանը հայտնեց, որ իրենց ծրագրում կա ԵՏՄ-ից դուրս գալու քայլը: Հարցին, […]

Շարմազանովը Վոլոդինին անմոռուկ նվիրեց /ֆոտո/

Այսօր  Երևան է ժամանել ՌԴ Պետ Դումայի  նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությունը: Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել է  Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Ազգային ժողովի  պատվիրակություն: Ավանդույթի համաձայն Ազգային ժողովի փոխնախագահը  ՌԴ Պետական Դումայի նախագահին նվիրեց  ‹‹Անմոռուկ››:

Հիմնադրամը պետք է շարունակի իր գործունեությունը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ այցելել է հիմնադրամի գրասենյակ: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել հիմնադրամում, ծանոթացել ստորաբաժանումների գործունեության պայմաններին, նրանց կողմից իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Հանրապետության Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել հիմնադրամի ղեկավար կազմի հետ: Նախագահը շնորհավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության […]

Մանո՛ւկ, իջի, ամոթա … տաքսու վարորդը սպառնում է ինքնասպան լինել /տեսանյութ/

 Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է՝ Խանջյան 30 հասցեում ՝ նորակառույց բարձրահարկ շենքի  մոտ գտնվող վերամբարձ կռունկի վրա կանգնած՝ 58- ամյա մի տղամարդ, որի տվյալները դեռևս չեն հրապարակվում, սպառնում է ինքնասպան լինել։ Նախնական տվյալներով՝ տղամարդն ունի վարկային պատավորություններ, որոնք չի կարողանում կատարել: Հավելենք՝ ԱԻՆ-ի աշխատակիցները՝ հոգեբանները այս պահին փորձում են  զրուցել, բացատրական աշխատանքներ են իրականացնում՝ փորձելով   […]

Որքանո՞վ են պաշտպանված հաշմանդամություն ունեցող անձիք /տեսանյութ/

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման» մասին ՀՀ օրենքի նախագիծը  քննարկվել է ԱԺ-ի սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում: Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան քաղհասարակության ծրագրերի համակարգող, իրավաբան Տաթև Խաչատրյանը այսօր՝ մարտի 3-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նկատեց, որ նախագիծտը քաղաքացիական հասարակության և հաշմանդամություն ունեցող անձանց կողմից երկար սպասված է.«2011 թվականից սկսած այդ աշխատանքները […]

Հաղորդում հանցագործության մասին

«Այդ գործի համար կարող է պատասխանատու լինել ցանկացած մարդ, ներառյալ այդ վառելիքը ներկրողից ու վաճառողից, ներառյալ խառնողը, ես նկատի չունեմ Սեյրան Օհանյանին, պետք է ճշտել՝ վարչապետը կեղծ է մեղադրել Սեյրան Օհանյանին, թե ճիշտ է ասել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով ԱԺ-ում վարչապետ Կարեն Կարապետյանի արած հայտարարությանը, թե բանակում սխալ դիզվառելիք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի