07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մենք դրական մթնոլորտով ենք մեկնարկը տալիս

«Արամ Սարգսյանը կսկսի ՀՀ հարավից, Նիկոլ Փաշինյանը կսկի Երեւանից, Սասուն Միքայելյանը քարոզարշավ կսկսի Տավուշի ու Կոտայքի մարզերից։ Մինչեւ մարտի 19-ը առանձին խմբերով այսպես կլինի քարոզարշավը, ապա` միավորված քարոզարշավ ՀՀ բոլոր համայնքներում ու քաղաքներում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով իրենց քարոզարշավի մանրամասներն, ասացին «Ելք» դաշինքի անդամները։

Մարտի 8-ին Մոսկվա կինոթատրոնի մոտ արտոնված հանրահավաք են ունենալու։ «Մենք այն եզակիներից ենք, որ քարոզարշավի հասավ առանց կորուստների, փոփոխությունների, մենք միասնական ենք։ Մենք տեղերում վերահսկում ենք իրավիճակը։ Իշխանությունների կամ ուժային կառույցների կողմից չեն եղել ճնշումներ։ Տեղերում եղել են դեպքեր, երբ անգամ մեզ գրասենյակներ են նվիրել, իսկ ոստիկանները, տեսնելով մեքենայիս վրա Ելք դաշինքի լոգոն, ժպտալով, շատ դրական են վերաբերվում: Մենք դրական մթնոլորտով ենք մեկնարկը տալիս»,-նշեց Արամ Սարգսյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ