Որքանո՞վ են պաշտպանված հաշմանդամություն ունեցող անձիք /տեսանյութ/
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման» մասին ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ-ի սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում:
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան քաղհասարակության ծրագրերի համակարգող, իրավաբան Տաթև Խաչատրյանը այսօր՝ մարտի 3-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նկատեց, որ նախագիծտը քաղաքացիական հասարակության և հաշմանդամություն ունեցող անձանց կողմից երկար սպասված է.«2011 թվականից սկսած այդ աշխատանքները տարվում են և մի քանի անգամ նախագիծը այդ նույն ճանապարհը անցել է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մինչև ԱԺ-ի սոցիալական հարցերով մշտական հանձնաժողով և ամեն անգամ հետ էր վերադարձվել»:
Տաթև Խաչատրյանը նշում է, որ այս նախագիծը մեկ քայլ առաջ է գործող օրենսդրությունից, բայց ամեն դեպքում մի շարք բացթողումներ կան, որ պետք է լրացվեն:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով փորձագետ Զառա Բաթոյանն էլ անդրադառնալով նախագծին ասաց.« Ես կնշեմ, թե ինչու է նախագիծը հատկապես այս պահին քննարկման դրվել ու Ազգային ժողովում անգամ ակտիվ շտապողականություն է նկատվում: Մարտի վերջին շաբաթվա ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոմիտեն վերանայելու է առաջին հաշվետվությունը, որը կներկայացնի Հայաստանի հանրապետությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում: