01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

«Կոմունիստական կուսակցությունը հին է, բայց ոչ հնացած»

«Կոմունիստական կուսակցությունը հին է, բայց ոչ հնացած» ,-այսօր՝ մարտի 13-ին  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԿԿ համամասնական ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավորի թեկնածու Տաճատ Սարգսյանը: Հարցին,  թե այսքան ժամանակ կոմկուսը որտեղ է եղել և ինչու չի հաջողվում խորհրդարանում հայտնվել՝ Սարգսյանը արձագանքեց. «Մենք այս տարիների ընթացքում եղել ենք այնտեղ, որտեղ պետք է: Ոչ մի հանկարծակիություն չկա […]

Ծառուկյանի զորավոր խոստումը

Այսօր ապարանցիների հետ հանդիպման ընթացքում՝  նախընտրական քարոզարշավի շրջանակում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  խոստացավ. «Գյուղացին պետք է հարկերից ազատվի 3-5 տարի: Սրանք ես անգիր չեմ արել, պրակտիկ կյանքով անցել եմ: Պետք է հնարավորություն տալ մարդը հույսով, հավատով ապրի, աշխատի, ստեղծի, իր տունը պահի:  Ցանկացած տղամարդ ցանկանում է արժանապատիվ կերպով տուն մտնի, բաց ճակատով մտնի: Ցանկացած […]

Քանի դեռ չեն գտնվել սուտ «հրեշտակները»

«Շատ նորմալ եմ գնահատում, նորմալ անցնում է ամեն ինչ, հանդարտ, շատ նորմալ պայմաններում քարոզարշավ ենք անում»,-Henaran.am-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Հանրապետական» կուսակցության տարածքային ցուցակով Գյումրիում առաջադրված թեկնածու Մարտուն Գրիգորյանը` խոսելով քարոզարշավի առաջին շաբաթից: Ինչ վերաբերում է ընդդիմադիրների մշտական հայտարարություններին, թե ընտրողների մոտ հիասթափություն է նկատվում, նույնիսկ ընտրություններին մասնակցելու ցանկություն չկա, ապա Մ. Գրիգորյանը նկատեց. «Այս […]

Լեւոն Երանոսյանի եղբայրը մարմնական վնասվածքով հիվանդանոցում է

Ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, մարտի 12-ին երեկոյան տեղափոխվել է հիվանդանոց: Henaran.am-ը  Էջմիածնի հիվանդանոցից տեղեկացավ , որ Երանոսյանն իրենց մոտ է տեղափոխվել ժամը 17:00-ից հետո: Ավելի ուշ Երանոսյանին տեղափոխել են Երևան: Մեր զրուցակիցը նշեց, որ Լեռնիկ Երանոսյանին զննել է վիրաբույժը, քանի որ նա մարմնական վնասվածք: Շրջանառվող տեղեկությունների համաձայն Լեռնիկ Երանոսյանը հիվանդանոց է տեղփախվոլ […]

«Մարդիկ մոտենում են, խնդրում են. չեմ մերժում»

Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում՝ թալինցիների հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց՝  ինքը պաշտոնի, փողի ու հանրաճանաչ դառնալու կարիք չունի, միայն ուզում է ժողովրդին օգնել: Նա անդրադարձավ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ խոստումներ տալը որպես ընտրակաշառք դիտարկելուն. «Սիրված, հարգված մարդ եմ, մարդիկ մոտենում են, խնդրում են. չեմ մերժում, բայց չեմ ասում՝ ձեզ օգնում եմ, […]

ԼՂ հակամարտության սրացումը ձեռնտու չէ Ռուսաստանին

Ռուսաստանին ձեռնտու չէ ԼՂ հակամարտության սրացումը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի Զարգացման և աջակցության հիմնադրամի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը։ Նա նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում Ռուսաստանը կմիջամտի, սակայն ռազմական  միջամտություն չի դիմի, մինչև այդ լոկալ հիմնախնդիրը չլուծվի։ «Ռուսաստանը միանշանակ կմիջամտի՝  փորձելով դադարեցնել գործողությունները, հրավիրել համանախագահների ուշադրությունը […]

Մարտի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

      Մարտի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԵԼՔ դաշինքի պատգամավորության թեկնածու Զառա Բաթոյանը:   ԹԵՄԱ՝ ԱԺ ընտրություններին հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը որպես ընտրող և թեկնածու. քարոզարշավ. նախընտրական ծրագիր:

11 մարդ թունավորվել է շմոլ գազից. ի վիճակի չեն եղել խոսել

Մարտի 12-ին, ժամը 00.10-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 35-ամյա Մուշեղ Գ.-ն, 28-ամյա Գոհար Զ.-ն եւ 7-ամյա Մարի Զ.-ն, ովքեր թունավորումը ստացել են իրենց տանը գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետեւանքով: Ըստ բժշկի տեղեկանքի Մուշեղ Գ.-ն, Գոհար Զ.-ն եւ Մարի Զ.-ն ի վիճակի չեն եղել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի