Թքած … գլխավորը ջրի երեսին մնալ /տեսանյութ/
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ելք » դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավ է իրականացնում Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Քաոզարշավի ընթացքում՝ բուկլետները բաժանելիցհացի փռից դուրս եկավ մի կին և բուկլետը վերցնելով զայրացավ. «Սրա դիմաց մի ծրար փող տայիք»: «Ելքի»-ի անդամներից մի քանիսը արձագանքեցին՝ ասելով՝ իրենք ՀՀԿ-ից գումար ուզեն, իսկ իրենք միայն ելք են առաջարկում, ոչ թե ընտրակաշառք: Կինը, սակայն, […]
Հունվարի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունը բավական արդյունավետ էր։ Այդ մասին CNN-ի հետ հարցազրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը խոսել է նաեւ նախագահների հնարավոր հանդիպման մասին։ Նա ասել է, որ ամենայն հավանականությամբ, նախագահները կհանդիպեն հուլիսին՝ Համբուրգում կայանալիք G-20 գագաթնաժողովի ժամանակ։
Քիչ առաջ «Ելք» դաշինքը իր նախընտրական քարոզարշավը սկսեց Երևանի Մալաթիա- Սեբաստիա համայնքից: Այստեղ են այստեղ առաջադրված թեկնածուները, «Ելք»-ի անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Քարոզարշավն, ինչպես միշտ, սկսվեց փողոցներից՝ բուկլետներ բաժանելով: «Ելք»-ի անդամները զրուցում են քաղաքացիների հետ՝ կրկնելով՝ «Ելք կա»: Բակերում կանգնելով՝ Ն. Փաշինյանը հայտարարում է՝ ՀՀԿ-ն այս ընտրություններում առաջադրել է այնպիսի թեկնածուների, որոնց կարելի է անվանել […]
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 14-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 22:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Նորաբաց, Գետափնյա, Ղուկասավան, Արբատ, Հայանիստ, Դարակերտ, Խաչփառ, Դաշտավան, Զորակ, Դարփնիկ գյուղերի եւ Մասիս քաղաքի 5-րդ փողոցի 33 ու 34 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […]
ՀՀ ԱԺ փոխխոսնակ , առաջիկա խորհրդարանական ընտրություններում համամասնական թեկնածու Էդուարդ Շարմազանովը Ալավերդիում հանդիպել է ընտրողների հետ: Առաջին կանգառը եղել է Սանահինը: Մանրամասները՝ տեսանյութում:
ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում միայն մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողները, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցել և արդեն զորացրվել են, ՀՀ բուհերում սովորելիս կարող են օգտվել լրացուցիչ 20 տոկոս զեղչից։ Ըստ պայմանավորվածության՝ զեղչի գումարը կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, ինչը կգումարվի սահմանված […]
Թուրքիայի Սամսուն քաղաքում Հոլանդիայի դեմ բողոքի ակցիա կազմակերպած մի խումբ քաղաքացիներ սխալմամբ այրել են Ֆրանսիայի դրոշը: Հոլանդիայի իշխանությունները թույլ չէին տվել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի երկրի տարածքում, որտեղ սահամանդարական հանրաքվեի քարոզչության շրջանականերում նախատեսվում էր նախարարի հանդիպումը թուրքական համայնքի հետ: Թուրքական «Birgun» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ շուրջ մեկ տասնյակ քաղաքացիներ հավաքվել […]
Այսօր՝ մարտի 13-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին զեկուցվել է 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին հարուցված, ավարտված և կարճված կատարողական վարույթների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել բռնագանձումների ծավալին՝ համեմատականներ անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Աշխատանքային խորհրդկացության ընթացքում […]
























