02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

Հումորով, ծիծաղը դեմքիդ, միշտ էտպես էլ ղեկավարի. քաղաքացին բնութագրում է

Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ նախընտրական հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը նախ նշեց, որ մենք շատ փոքր պետություն ենք, բայց ընտանիք կա, որ 4-5 հոգուց բաղկացած անդամներ ունի, որոնք բոլորն էլ կուսակցականներ են:  «Այդ ընտանիքում միասնություն չկա, իրար հետ վիճում են: Որտեղ ամուր թիկունք, այնտեղ էլ հզոր ճակատ, մեր ժողովուրդը պետք է միասնական լինի, կուսակցության թիվը մի քիչ […]

Դատապարտված չենք. ՕՐՕ-ին դիմավորեցին դհոլ-զուռնայով

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչներին Վարդենիսում ընդունեցի դհոլ-զուռնայով:Դաշինքի երկրորդ համարի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել երկու օր առաջ  կյանքից հեռացած «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակը: Մարտիրոսյանը հայտնեց, որ երեկվանից քաղբանտարկյալների ցուցակում ավելացել է ևս մեկ անուն.«Մեկ տարի ազատազրկման դատապարտվեց Արմեն Մելիքյանը, ով «Սասնա ծռեր»-ի բանտարկությունից հետո հակաճգնաժամային խորհրդի անդամ էր»: Արմեն Մարտիրոսյանը ընդգծեց, […]

Թրամփը հրաժարվել է սեղմել Մերկելի ձեռքը /տեսանյութ/

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ իր առաջին հանդիպումն է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպումից հետո Սպիտակ տանը տեղի ունեցած ֆոտոշարքի ժամանակ Դոնալդ Թրամփը հրաժարվել է սեղմել Մերկելի ձեռքը, հայտնում է  BBC-ն։ Լրագրողները լուսանկարելիս խնդրել են, որպեսզի առաջնորդներն իրար ձեռք սեղմեն, Մերկելն առաջ է եկել՝ ձեռքսեղղման համար, սակայն Թրամփը համառորեն […]

Եթե այս հարցը չլուծվեց, ընտանիքով գնալու եմ Հայաստանից. ազատամարտիկը` վարչապետին

«Վարդենիկ» ազատամարտիկների վետերանների նախագահ Գևորգ Այվազյանն այսօր Դիլիջանում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ցանկանում է հանդիպել վարչապետի հետ անձամբ, քանի որ  բազում հարցեր կան կապված ազատամարտիկների, երիտասարդների հետ: Նա դժգոհեց, որ հիմա հանգստանում է Դիլիջանի հանգստյան տներից մեկում, սակայն.  «գիշերը մեր անվտանգությունը շատ «լուռ» է մնացել, անցել եմ բոլոր շենքերով: Ենթադրենք` ես Գևորգը […]

Ով վաստակեց Պուտինի «սերը». 168 Ժամ

Հայաստանն ու Ռուսաստանը փոխըմբռնման բավականին լուրջ մակարդակի են հասել ինչպես՝ ՀՀ նախագահի, այնպես էլ՝ ՀՀ գործող վարչապետի եւ ՀՀ Պաշտպանության նախարարի հետ, այս մասին թերթի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշեւը՝ ներկայացնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած երկօրյա այցի արդյունքները։ Ռուս վերլուծաբանի գնահատմամբ՝ անկասկած, Հայաստանում սահմանադրական փոփոխությունները հաշվի […]

Վարչապետի «կանտրոլի» տակ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակներում այսօր Տավուշի մարզում է: Դիլիջան քաղաքում ընտրողների հետ հանդիպումը, ինչպես և նախկինները վարչապետը նախընտրեց սկսել հարցուպատասխանով: Ներկա կանանցից մեկը նախ հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետն ինքն է ստանում բոլոր այն նամակները, որ իրեն են ուղղվում: Վարչապետն էլ ասաց, որ չի կարող ասել, որ բոլոր նամակներին ինքը հասցնում է պատասխանել: […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Անվտանգության նկատառումներից ելնելով` ավտոճանապարհը ծանրաքարշ մեքենաների համար ժամանակ առ ժամանակ միակողմանի փակվում է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական […]

«Հաց Թափողը երբեք Հաց Տանող-Հաց Բերող չի դառնա …»

Չէի ուզում այս թեմային անդրադառնալ այս օրերին, բայց … Արթուրը ՀԱՑԻ ԳԻՆԸ գիտեր ու կյանքը վտանգեց՝ այն տեղ հասցնելու համար, իսկ դուք՝ ասֆալտի շոումեն «հեղափոխականներ», գիտեք հացի խանութում վաճառվող մի քանի դրամ արժեքը, որ այն այդպես անիմաստ շպրտում եք գետնին։ Հաց Թափողը երբեք Հաց Տանող-Հաց Բերող չի դառնա … ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արթուր Եղիազարյանի գրառումը:

Ադրբեջանը շփման գծում հրադադարը խախտել է 38 անգամ

Մարտի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 38 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 250 կրակոց: Արցախի  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի