24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 29, 2017

ԵԱՏՄ-ն բավականին առավելություն է տվել Հայաստանին իր արտահանման աճի մեջ․ տնտեսագետ

Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ն բավականին առավելություն է տվել Հայաստանին իր արտահանման աճի մեջ: Այս մասին այսօր հայտարարել է փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Աղասի Թավադյանը՝ Երևանում կայացած “Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքական ծրագրերը. Պոպուլիզմ կամ իրականություն” խորագրով կլոր սեղանի ժամանակ: Թավադյանը ընդգծեց, որ տնտեսական զարգացման համար ՀՆԱ-արտահանում հարաբերությունը պետք է լինի 30%: Այժմ այն կազմում է […]

Նախագահը ժամանել է Մալթա /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Մալթայի Հանրապետություն` Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ միասին մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին: Մինչ համագումարի առաջին լիագումար նիստի մեկնարկը, Հանրապետության Նախագահը Վալետայի միջազգային օդանավակայանից մեկնել է քաղաքի «Հասթինգս» պուրակ, որտեղ նրան դիմավորել […]

Թուրքիայում նախկին հայկական թաղամասը նախատեսում են տուրիզմի կենտրոն դարձնել

Թուրքիայի Սամսուն քաղաքի ներկայում Սելահիյե կոչվող նախկին հայկական թաղամասը նախատեսվում է զբոսաշրջության կենտրոն դարձնել: Ըստ թուրքական «Samsunkenthaber.com» կայքի` Սելահիյեյի թաղապետը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները նախագիծն իրականացնելու նպատակով որոշում են կայացրել վերականգնել թաղամասի լքված հին տները: Այդ տները պատկանել են ցեղասպանությունից առաջ այդտեղ ապրած հայերին, իսկ թաղամասի` մինչ այժմ էլ ժողովրդի շրջանում «Հայկական թաղամաս» անվանումը […]

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ից Երևանի Արտաշիսյան և Հ. Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում` նշված խաչմերուկում առկա լուսացույցի հետ կտեղադրվի լրացուցիչ սեկցիա, ինչի շնորհիվ Արտաշիսյան փողոցով Շիրակի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները տվյալ խաչմերուկում դեպի աջ՝ դեպի Հ. Հովհաննիսյան փողոց հնարավորություն կունենան երթևեկել անընդհատ՝ առանց լուսացույցի հիմնական կարմիր արգելող […]

«Մենք չենք կարող պահանջել, որ գազի գինը 0 դրամ լինի»

«Փոքր տնտեսությունների շուկա գտնելու հարցին մենք լուծում կտանք, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ փոքր տնտեսությունները կարող են էֆեկտիվ չլինել, դրա համար պետք է մտածել, թե ինչպես անել միավորվել»,-այսօր Կոտայքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Տեղացիներից մեկը հետաքրքրվեց գազի գնից: «Մենք չենք կարող իլյուզիաներով ապրել, մենք չենք կարող պահանջել, որ գազի գին […]

Ֆինանսական աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտի ստարտափներին (տեսանյութ)

200.000 ԱՄՆ դոլար մասնավոր ընկերությունների կողմից ստարտափներին` նորարար գաղափարներ կյանքի կոչելու համար:  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում մարտի 29-ին կայացած ասուլիսում նախարար Վահան Մարտիրոսյանը և գործարարներ Արա Յաղջյանն ու Էդուարդ Մարությանը ներկայացրին ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման համատեղ նախաձեռնությունը: «Ամիսներ շարունակ նախարարությունում ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ու քննարկումների արդյունքում եկանք […]

Բզեք իշխանավորին․ վարչապետն անկեղծ է

«Բալահովիտից եմ, համայնքում մանկապարտեզ չկա։ Այդ հարցը լուծեք, խնդրում եմ»,-այսօր Կոտայքի մարզում ընտրողներից մեկն ասաց վարչապետ Կարեն Կարապետյանին: «Դիմեք համայնքապետին, մինչ համայնքային իշխանությունը չաշխատի, ապրելու ենք այնպես, ինչպես ապրում ենք։ Կամ չորս տարին մեկ ինձ կամ հաջորդ վարչապետին տեսնելու եք, փորձեք իրեն բռնեք, մի հատ մանկապարտեզի կամ կտուրի հարց լուծեք։ Եթե համայնքային ինստիտուտը, մարզային ինստիտուտը […]

Տեղամասերում տեղակայված նույնականացման սարքավորումներն ու տեսախցիկները նախատեսված չեն արձանագրելու ընտրողի քվեն

Վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ընտրական գործընթացների հետ կապված Հայաստանին նշանակալի ֆինանսական ու տեխնիկական օժանդակություն են ապահովել, այդ թվում՝ սարքավորումներ, որոնք կօգնեն  ազատ ու արդարացի խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ապրիլի 2-ին: Մենք գոհ ենք կիրակի օրը կայանալիք ընտրությունների համար նախատեսված ընտրողների նույնականացման սարքավորումների վերջին փորձարկումների արդյունքներից: Ուզում ենք գովեստով […]

Բացառված չէ, որ ընթացիկ տարում ավելի վտանգավոր իրավիճակ ստեղծվի շփման գծում. բրիտանացի փորձագետ

Կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ, Կարնեգի հիմնադրամի գիտաշխատող Թոմաս դը Վաալն այսօր քննարկման ժամանակ նշեց, որ Ադրբեջանի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ սա բաց հասարակություն չէ: Իհարկե, ըստ նրա, ակնհայտ է, որ մարդիկ իրենց տներում խոսում են այն մասին, որ չեն ցանկանում, որ իրենց որդիները սպանվեն ռազմադաշտում: «Այսօր հայ ու ադրբեջանցի հասարակությունները հիասթափություն են ապրել այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի