03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 29, 2017

«Ադրբեջանցիները շքերթով գալու են … ». Արաբոյի Մանվել /տեսանյութ/

«Եթե մեր երկիրը կարգի չբերենք պատերազմ չի լինելու: Եթե մեր երկիրը կարգի չբերենք հայ չմնա, սաղ արտագաղթեն գնան, ո՞վ պետք ա պատերազմի: Հեն ա թշնամին միանգամից կգա` կմտնի Հայաստան:»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի լեգենդար հրամանատար Մանվել Եղիազարյանը (Արաբոյի Մանվել): Նա համոզված է, որ պատերազմը կանխելու համար Հայաստանին լրջագույն փոփոխություններ են հարկավոր: Մանրամասները` […]

Ավարտվել է Գյումրիում մայր և որդի Հակոբյանների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մայր և որդի Հակոբյանների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 15:20-ին, ահազանգ էր ստացվել առ այն, որ Գյումրու «Ֆանտաններ» թաղամասում բնակվող Սարգիս Հակոբյանը և նրա […]

Մեկնարկել է Կոնգրեսի ամփոփիչ հանրահավաքը․ առաջին նախագահը ներկա չէ /ֆոտո, տեսանյութ/

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ամփոփիչ հանրահավաքը՝ ընտրություններից առաջ։ Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, հրապարակը լի է մարդկանցով։ Հանրահավաքին հաջորդելու է խաղաղության երքը, իսկ այն կոչվում է խաղաղության, քանի որ համապատասխանում է իրենց ծրագրին ու կարգախոսին։ Արամ Մանուկյանը ողջունեց ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով այստեղ գտնվելու համար։ Իսկ օրհներքի հնչելուց հետո ներկաները սկսեցին բացականչել՝ Լե-վոն, […]

Միլիոնավոր երեխաների կյանքեր վտանգված են

Հարավային Սուդանում սովի մասին հայտարարելուց ավելի քան մեկ ամիս անց, ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հնչեցնում, որ ժամանակն արդեն սուղ է ավելի քան մեկ միլիոն երեխաների համար, ում կյանքը վտանգի տակ է Նիգերիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում և Յեմենում տիրող երաշտի և զինված հակամարտությունների պատճառով:   «Երեխաները չեն կարող սպասել սովի մասին մեկ այլ հայտարարության, որպեսզի մենք քայլեր […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցի արդյունքներով հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունների արդյունքներով: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (Միացյալ Նահանգներ) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ համատեղ այցելել են Բաքու (մարտի 11-ին), Երևան (մարտի 27-ին) և Լեռնային Ղարաբաղ (մարտի […]

ԱԳ նախարարն ընդունեց ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով զեկուցողին

Մարտի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԽԽՎ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև հակամարտությունների ենթակոմիտեի նախագահ, Ադրբեջանի պարտավորությունների կատարման հարցով զեկուցող Շտեֆան Շենախին: Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։ նա ընդգծեց, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, շարունակաբար մերժում է համանախագահ երկրների […]

Վայրէջքի ժամանակ ուղեւորատար ինքնաթիռ է այրվել․ կան վիրավորներ /տեսանյութեր/

Պերուում ականատեսները նկարահանել են, թե ինչպես է ուղեւորատար ինքնաթիռը հրդեհվում օդանավակայանում՝ վայրէջքի ժամանակ։ Ինքնաթիռում 141 ուղեւոր է եղել։ Ինքնաթիռը վայէջք է կատարել, իսկ ուղեւորները շտապ կերպով տարհանվել են, սակայն նրանցից 26-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Վիրավորների թվում նաեւ երեխա կա։  Օդանավակայանը ժամանակավոր փակվել է։ Հրդեհի առաջացման հանգամանքները ստուգվում են։ 

Լավ սովորել եւ պայքարելով՝ հասնել ձգտումներին․ հանդիպում խորհրդարանում

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին մարտի 29-ին հյուրընկալվել էին Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի խումբ ուսանողներ, ովքեր պրակտիկա են անցնում ՀՀ օրենսդիր մարմնում: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով, անկաշկանդ զրույցի մթնոլորտում: ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ԼՂ […]

Արտակարգ միջադեպ Երեւանում. զբոսաշրջիկն ինքնասպան է եղել

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է , ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձորի 3 հասցեում տղամարդու դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված տանը հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի՝ հյուրասենյակում պարանով կախված վիճակում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի