Մեկնարկել է Կոնգրեսի ամփոփիչ հանրահավաքը․ առաջին նախագահը ներկա չէ /ֆոտո, տեսանյութ/
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ամփոփիչ հանրահավաքը՝ ընտրություններից առաջ։ Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, հրապարակը լի է մարդկանցով։ Հանրահավաքին հաջորդելու է խաղաղության երքը, իսկ այն կոչվում է խաղաղության, քանի որ համապատասխանում է իրենց ծրագրին ու կարգախոսին։
Արամ Մանուկյանը ողջունեց ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով այստեղ գտնվելու համար։ Իսկ օրհներքի հնչելուց հետո ներկաները սկսեցին բացականչել՝ Լե-վոն, Լե-վոն։
ՆՇենք, որ առաջին նախագահը ներկա չէ հրապարակում, եւ դեռեւս պարզ չէ՝ նա երթին կմիանա, թե ոչ։
Արամ Մանուկյանն էլ ասաց, որ երջանիկ են եւ հաջողակ, որ ունեն Լեւոն Տեր-Պետրոսյանի նման գաղափարական առաջնորդ։ Ապա նա ներկայացրեց իրենց խաղաղության ծրագիրը, ասաց, որ ի վերջո Ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծում գտնի, որ սահմանին այլեւս զինվորներ չզոհվեն, իսկ երկիրը զարգանա։
Քիչ առաջ Henaran.am-ի թղթակիցը հայտնեց, որ մեկնարկել է ՀԱԿ-ի խաղաղության երթը։ Նրանք Մաշտոցի պողոտայով իջնում են Հանրապետության հրապարակ։