18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 13, 2017

Նոր հնարավորություն հայկական տեխնոլոգիական ստարտափների համար

Մարտի 19-ին «Այբ» դպրոցում տեղի կունենա ռուսական «Գործնական խորհրդատվության տարածաշրջանային սեսիա» (ԳԽՏՍ, Региональная сессия практического консалтинга/РСПК) միջոցառումը: Հայկական տեխնոլոգիական ստարտափները հնարավորություն կունենան լրամշակելու իրենց նախագծերը և նախապատրաստվելու «Open Innovations Startup Tour» գալիք միջոցառման ժամանակ փորձագետների և ներդրողների առջև իրենց ելույթին: Երևանյան ԳԽՏՍ-ի ծրագիրը ներառում է բիզնես-մոդելավորման հիմունքների, նորարարական կառավարաման և թիմի ստեղծման թեմաներով դասախոսություններ: Մեծ […]

Որն է ՀՀԿ-ի տարբերությունը մյուս քաղաքական ուժերից (տեսանյութ)

Ավանում նախընտրական հանդիպման ժամանակ քաղաքացիների հարցերին պատասխանելու հետո լրագրողներից մեկը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչու պետք է հենց «Հանրապետական» կուսակցությանը ձայն տա քաղաքացին` հաշվի առնելով, թե որքան սխալներ է արել իշխանությունը: Վարչապետի պատասխանը` տեսանյութում:

Մենք ֆանտաստիկ լավ պետություն կարող ենք ունենալ (տեսանյութ)

«Չի լինելու մի պահ, որ մենք մեր առջև նոր հորիզոն չդնենք»,-այսօր նախընտրական հանդիպման ժամանակ նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ընդգծեց, որ իրենց գործառույթն այն է լինելու, որ քաղաքացուն բացատրեն, թե ինչով է պայմանավորված փոփոխությունները, սրանում ու բոլոր հարցերում իշխող կուսակցությունը խոստանում է լինել պարզ ու թափանցիկ: «Ես գիտեմ, որ մենք յուրաքանչյուրս ունենք խնդիրներ, բայց պետք […]

«Հեշտ չի լինելու»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում   անդրադարձել է  Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի խաղի մասին: «Բարդ օրացույցը չի անհանգստացնում մեզ: Պետք է պատրաստ լինենք այս հանդիպմանը: Բոլորը գիտեն՝ հեշտ չի լինելու: Մենք գիտենք՝ ինչպես պետք է խաղալ եւ հույս ունենք հասնել լավ արդյունքի: Ստիպված ենք խաղալ բոլորի հետ: Կարեւոր […]

Պիտի նպատակ դնես, որ հավայի չլինի. Կ. Կարապետյան (տեսանյութ)

«Ես մեր ծրագիրը գայթակղիչ չէի ձևակերպի»,-այսպես արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նախընտրական հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչպես կարող են տարանջատել կուսակցությունների ներկայացրած ծրագրերը. չէ՞ որ բոլորինն էլ շատ գայթակղիչ են: ՀՀԿ-ի ներկայացրած ծրագիրը վարչապետը որակեց որպես սարսափելի աշխատունակ: «Մենք չենք խոստանում, որ ապրիլի 3-ին ամեն ինչ լավ է լինելու, որ ռոզվի գույներով է […]

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են

Առողջապահության ոլորտում ընթացիկ տարվա ամենից սպասված ներդրումներից մեկը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանին շտապօգնության 200 մեքենա նվիրաբերելու ծրագիրն է։ Այս առթիվ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016թ. դեկտեմբերին։  Ծրագիրը զգալիորեն կնպաստի մեր երկրում, հատկապես` մարզերում, շտապօգնության ծառայության որակի բարելավմանը։ Կանխատեսվում է, որ շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստան […]

Բիլանը հիվա՞նդ է․ երգչի՝ ճաղատ լուսանկարը իրարանցում է առաջացրել/ֆոտո/

Հայտնի երգիչ Դիմա Բիլանը շոկի է ենթարկել իր երկրպագուներին՝ լրիվ ճաղատանալով։ Երգիչը լուսանկարներ է տեղադրել համացանցում, որտեղ լրիվ ճաղատ է։ Այս լուսանկարը խոսակցությունների առիթ է դարձել՝ երկրպագուները կասկածում են, որ երգիչը հնարավոր է՝ լուրջ հիվանդ է։     Բիլանի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան շտապել է հանգստացնել երկրպագուներին։ Նա հայտարարել է, որ Բիլանը ճաղատացել է հանուն հատուկ […]

Ի՞նչ պետք է անենք, պետք է տնտեսությունը զարգացնենք. վարչապետ (տեսանյութ)

«Մենք ինչքան լավ ապրենք, միշտ պահանջներն էլ են աճելու, ու համաչափությունն էլ է ուրիշ լինելու, դա բնական երևույթ է»,-այսօր Ավանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, թե երբ են համաչափ լինելու աշխատավարձերն ու կենսաթոշակները: Վարչապետն ընդգծեց, որ իհարկե, անդրադարձ կատարվելու է աշխատավարձերին էլ, կենսաթոշակներին էլ: Նա հիշեցրեց` բյուջեի քննարկման […]

Ոստիկանությունը պարզաբանում է /տեսանյութ/

Մարտի 12-ին տեղեկատվություն էինք տարածել, որ Վանաձոր քաղաքի երկու անչափահաս բնակիչներ՝ 2005 և 2006 թվականներին ծնված տղաներ, խաղալիս վնասել են Երևանյան խճուղու 103/1 շենքի պատին փակցված՝ «Ելք» դաշինքի նախընտրական պաստառը: «Galatv.am»-ը իր հերթին հրապարակել է ԱՄՆ Հայդուկ հ/կ-ի հայտարարությունը, որը ապատեղեկատվություն է պարունակում: Մասնավորապես նշվում է, թե երեխաները, առանց ծնողներին տեղյակ պահելու, բերման են ենթարկվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի