24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 13, 2017

Միասնաբար կառուցենք․ ՀՀԿ-ի քարոզարշավը՝ Ավանում /ֆոտո, տեսանյութ/

Ավանի մշակույթի տանը մեկնարկել է ՀՀԿ-ի քարոզարշավը։ Նախ ելույթ ունեցավ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Նա իր ելույթում ներկաներին հիշեցրեց, որ այսօր բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։ Նախարարը, դիմելով մարդկանց, ասաց, որ նրանց տալու են մեծ խոստումներ, խոստանալու են պայծառ ապագա, բայց ինքը հորդորեց ծանրութեթև անել եւ զանազանելք իրականը անիրականից: «Եկեք միասնաբար կարողանանք կառուցել մեր անվտանգ […]

Պարզվում են Ջրառատում տեղի ունեցած վիճաբանության հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ 2017թ. մարտի 12-ին Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանությունից ստացված նյութերի համաձայն՝ մարտի 12-ին՝ ժամը 18:25-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ « ձախ այտի կոպի շրջանի սալջարդային քերծվածքներ, գլխի, որովայնի, կրծքավանդակի վերին վերջույթների […]

«5-6 հոգով թափան երեխուս վրա ու տարան…». ԱՀԱԶԱՆԳ

«5-6  հոգով թափան երեխուս վրա, գրաժդանսկի հագած ու տարան: Իմացանք, որ զինվորական ոստիկանությունից են: Ես կմեռնեմ,  իմ հիվանդ երեխեն չի դիմանա: Ով գիտի՝ հիմա ինչ կլինի: Ես ,ախր ,մայր եմ, տղես ոտքերը հազիվ էր շարժում»,-ասաց Henaran.am-ին ահազանգով դիմած  Շիրակի մարզի  Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Աիդա Մելիքյանը:  Նշենք, որ Աիդա Մելիքյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, […]

Ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Արտաշատ քաղաքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մեկ անձ ձերբակալվել է։ Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ 2017թ. հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Գ.Հակոբյանի կողմից […]

Զենք են կիրառել. Սեյրան Օհանյանը՝ Էջմիածնի դեպքից

«Օսկանյան–Րաֆֆի–Օհանյան» դաշինքի առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօրվա քարոզարշավի ժամանակ  անդրադարձել է նախօրեին Ջրառատում տեղի ունեցած դեպքերին։ Նախկին նախարարը հայտնում է, որ ՝իրենց թիմակիցների  եւ  փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր եւ նրա կողմնակիցների միջեւ վիճաբանության պատճառը եղել է, այն որ ՕՐՕ–ի թիմակիցների արգելել են մասնակցել  քարոզարշավին եւ բացի այդ՝  հայհոյել, վիրավորել են։ «Անընդունելի է, երբ […]

Կարեն Կարապետյանի, Վահրամ Բաղդասարյանի, էն մյուս Կարեն Կարապետյանի … /տեսանյութ/

Այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Ելք» դաշինքի ընտրացուցակի երկրորդ  տեղը  զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը  քարոզաչշավի շրջանակում `  լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի հավատում այն վարկածին, որ նախընտրական քարոզարշավին վերաբերող պաստառները պոկում են և փչացնում դեռահասները և որ այդտեղ հատուկ միտում չկա: «Կարեն Կարապետյանի, Վահրամ Բաղդասարյանի, էն մյուս Կարեն Կարապետյանի, Սերժ  Սարգսյանի պաստառնեերն ինչո՞ւ չեն պոկում, […]

Լևոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

մարտի 13-ին, Կոնգրես-ՀԺԿ նախընտրական  դաշինքի  շտաբի պետ, ՀԱԿ փոխնախագահ, խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը  հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացին վերաբերվող հարցեր, Ֆրասիա-Հայաստան հարաբերությունների վիճակը, ֆրանսիական ներդրումների հնարավորությունները, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի փոխդեսպան պրն. Նիկոլա Ֆայը:  Կոնգրես-ՀԺԿ […]

Սիրիայում երեխաների տառապանքը գագաթնակետին է հասել /ֆոտո/

Երբ դանակը ոսկրին է հասնում։ Սիրիայում երեխաների տառապանքը գագաթնակետին գագաթնակետին է հասել։ Սիրիական պատերազմի՝ երեխաների վրա ունեցած ազդեցությունը ռեկորդային է եղել,- ասվում է սիրիական հակամարտության վեցամյակի առիթով ՅՈՒՆԻՍԵՖ-ի մռայլ գնահատականում: Վկայակոչված սպանությունները, հաշմանդամանդամության դեպքերը, պատերազմական գործողություններում երեխաների ներգրավվածությունը անցյալ տարի կտրուկ մեծացել է՝ երկրում բռնությունների շեշտակի աճի պատճառով: Առնվազն 652 երեխա է սպանվել, ինչը 20 տոկոսով ավելի […]

Սթափության կոչ

Սիրելի՛ հայրենակիցներ Ինձ չափազանց մտահոգում է մեր քաղաքական դաշտի, քաղաքական բանավեճի որակը։ Այս ընտրությունները ամենակարևորն են մեր պետության համար։ Սակայն ժողովրդի մեծամասնությունը դա դեռևս չի գիտակցում․ ճնշող մեծամասնությունը չգիտի, որ նախագահական ընտրություններ այլևս չեն լինելու։ Չի՛ կարելի նման ընտրություններն իջեցնել բակի ասֆալտի, թաղի լավ տղու, ծանոթ-բարեկամի մակարդակի։ Մեր երկիրը կանգնած է չափազանց բարդ մարտահրավերների առաջ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի