«Հեշտ չի լինելու»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի խաղի մասին:
«Բարդ օրացույցը չի անհանգստացնում մեզ: Պետք է պատրաստ լինենք այս հանդիպմանը: Բոլորը գիտեն՝ հեշտ չի լինելու: Մենք գիտենք՝ ինչպես պետք է խաղալ եւ հույս ունենք հասնել լավ արդյունքի: Ստիպված ենք խաղալ բոլորի հետ: Կարեւոր չէ՝ խաղում ենք տանը, թե՝ դրսում: Ամենակարեւորը լավ խաղ ցուցադրելն է:
Անիմաստ է խուսափել «Չելսիի» հետ խաղալուց, քանի որ, ամեն դեպքում, նրանց կարող ես հանդիպել եզրափակիչում: Կարծում եմ՝ ավելի լավ է նրանց հետ խաղալ հիմա՝ տեսնելով կարող ես հաղթել, թե՝ ոչ, իսկ հետո շարժվել առաջ: Շատ կարեւոր է պայքարը շարունակել 3 մրցաշարերում»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է standard.co.uk-ը:
Հիշեցնենք՝ «Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա այսօր՝ Երեւանի ժամանակով 23:45-ին: