06 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2017

Որևէ միջադեպ չի արձանագրվել չվերթի ժամանակ.պարզաբանում

Մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե այսօր՝ փետրվարի 1-ին, «UTair» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ-737» ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանից չի կարողացել իրականացնել Մոսկվա-Երևան չվերթը՝ ինքնաթիռի հետևի հատվածի կոտրված փականների անսարքության պատճառով, չի համպատասխանում իրականությանը: «UTair» ավիաընկերությունը «Շերեմետևո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթներ չի իրականացնում, թռիչքներն իրականացվում են «Վնուկովո» օդանավակայանից: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ փետրվարի 1-ին «UTair» ավիաընկերության UT 837 համարի […]

Մինսկի խումբը պատրաստ է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը․ Պոպով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ փետրվարի կեսին Մյունխենում կայանալիք անվտանգության խորհրդաժողովի շրջանակում: Այդ մասին հայտարարել է ՌԴ հատուկ հանձնարարությունների դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը ТАСС գործակալության հետ զրույցում։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են փետրվարի կեսերին առանձին խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մյունխենի անվտանգության […]

Շուտով կստորագրվի

Գագիկ Ծառուկյանի շուրջ դաշինք ձևավորելու վերաբերյալ հուշագիրը կստորագրվի առաջիկա օրերին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Առաջիկա օրերին ստորագրվելու է Գագիկ Ծառուկյանի և քաղաքական  կուսակցությունների միջև համագործակցության հուշագիր՝ դաշինքով ընտրություններին  մասնակցելու համար: Պարզապես հուշագրի ստորագրման օրը դեռ հստակ չէ: Հուշագրի ստորագրումից հետո, բնականաբար, կլինեն հայտարարություններ», – նշեց Իվետա Տոնոյանը: Վերջինս […]

Ստեղի քերոբը ես եմ՝կլիչկես գեներալ. նարկոլոգիական կենտրոնում իրարանցում է

12 օր առաջ նարկոլոգիական հանրապետական կենտրոն տեղափոխված Չարենցավանի բնակչուհի Ազնիվ-Արևիկ Թորոսյանը երեկվանից ահազանգում է այն մասին, թե կենտրոնում բողոքի ալիք է բարձրանում: Ահազանգի համաձայն այսօր բողոքի ակցիա էր հրավիրվում , որի մասնակիցները՝ տվյալ բուժհաստատության հիվանդներն ու նրանց ընտանիքի անդամները, բողոքում են պետության կողմից հիվանդներին սննդի տրամադրման դադարեցման առիթով: «Մեր աշխատողներից մեկը շատ տխուր եկավ, բացօթյա […]

«Աստված ուժ և համառություն տա վարչապետին»

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը վստահ` այս ընտրությունները նախորդներից շատ ավելի լավն են լինելու, ինքը լավատես է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ դատելով օրենսդրությունից և այն ամեն ինչից, որ այսօր կա` շատ «հետաքրքիր և մաքուր» ընտրություններ պետք է լինեն. «Արդար, թափանցիկ ընտրություններ պետք  լինեն։ Սահմանադրությունը դա թույլ է տալիս, և իշխանություններն էլ պատրաստ են […]

«Կարելի է պաշտոնից դուրս գալ, բայց կուսակցությունից դուրս գալը տարօրինակ է թվում»

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքով` Գագիկ Ծառուկյանը շատ լավ բիզնեսմեն է, ու լավ կլիներ, եթե նա հենց այդ գործով էլ զբաղվեր: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: «Բայց դա իր ընտրության խնդիրն է»,-նկատեց գրողը։ Ինչ վերաբերում է նախկին պաշտոնյաներին, որ այսօր ՀՀԿ_ին են քննադատում, ապա նա շեշտեց. «Մարդիկ իրենց աշխատանքն արել են, իրենց գործն […]

Տատիկին արգելեցին համբուրել թոռանը. Անի Հովհաննիսյանը կմնա կալանքի տակ/ֆոտո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց «Անալիտիկի»  գործով դատավարությունը: Նիստի ընթացքում , որպես վկա ներգրավված Նարեկ Սադոյանը, Էդուարդ Ղումաշյանը, Արմինե Մնացականյանը եւս գրությամբ խնդրել են հիմք ընդունել իրենց նախաքննական ցուցմունքները: Մեղադրող-դատախազ Արմեն Շահբազյանի կողմից մեղադրական եզրակացության հրապարակումից հետո մեղադրյալ Անի Հովհաննիսյանն ասաց, որ իր համար պարզ չի մեղադրանքի էությունն առաջին իսկ օրից. […]

Սոցիալապես անապահով ընտանիքներն այսօրվանից ստանում են հունվարի նպաստը. նախարար

«Փետրվարի 1-ից սկսվել են սոցիալապես անապահով ընտանիքների՝ հունվարի համար նախատեսված նպաստի վճարումները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարի խոսքով, ամեն տարի հունվարի նպաստը տրվում է փետրվարի 1-ին կամ հունվարի վերջին, որը պայմանավորված է նրանով, որ առաջին աշխատանքային օրը եղել է հունվարի 9-ը եւ դրանով պայմանավորված եւ տվյալ ամսվա […]

«Չարորակ գոյացություններից մահացությունների աճ է արձանագրվել»

«Հայաստանում 100-ից 70 երեխա քաղցկեղի դեպքում ունի կատարյալ առողջացման հնարավորություն: Եթե համեմատենք աֆրիկյան երկրների հետ, որտեղ ցուցանիշը 20-25 է, ապա մեզ մոտ վիճակը լավ է, բայց եթե համեմատում ենք եվրոպական զարգացած երկրների հետ, ապա այստեղ մենք դեռ տեղ ունենք ցուցանիշը զարգացնելու և հասցնելու մոտ 85-ի»,-  այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց   ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի