28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ Ծառուկյանը. Հակոբ Հակոբյանը միանում է

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) առաջադրվելու է Արմավիրում ռեյտինգային կարգով «Ծառուկյան» դաշինքով: Henaran.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ դեռևս հոկտեմբերի 1-ին հայտարարել է, որ ժողովրդի հետ հանդիպումների էին գնում ու սոցիալական հարցումներ են արել, որպեսզի տեսնեն, թե ժողովրդի տրամադրությունը ինչպիսին է: «Ուզում էինք տեսնել, թե քաղաքական որ ուժի հետ կոնկրետ կցանկանան ինձ տեսնել: Դեկտեմբերի 20-ին երբ որոշեցի, ես նկատեցի, որ մեզ մարցի բնակիչները հակված են իրենց ձայնը տալու «Ծառուկյան» դաշինքին: Այն ժամանակ դաշինք չկար, հարցնում էինք քաղաքական գործիչ Ծառուկյանի մասին` անկախ այն բանից, թե նա որ դաշինքի կամ կուսակցության հետ կգնար: Դրանից հետո ինձ համար ավելի հեշտ եղավ»,-ասաց նա:

Հ. Հակոբյանը հայտնեց նաև, որ հանդիպում է եղել Գագիկ Ծառուկյանի հետ, ու այդ ժամանակ պարզել են, որ իրենք նմանատիպ ծրագրեր ունեն. «Եվ երբ գաղափարների համընկնում տեղի ունեցավ, ես որոշեցի, որ առաջադրվեմ «Ծառուկյան» դաշինքով»:

Հարցին, թե ինչպես է գնահատում իր հնարավորությունները` հաշվի առնելով, որ այդ նույն ընտրատարածքում են առաջադրվելու նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, միգուցե և Առաքել Մովսիսյանը, նա պատասխանեց.  «Բոլորն էլ մեր քաղաքական մրցակիցներն են, բոլորին էլ հարգում եմ, հաջողություն եմ մաղթում և ցանկանում եմ, որ Ընտրական օրենսգրքի սահմաններում գնանք ընտրությունների, ժողովրդին ներկայացնենք մեր ծրագրերը, մեր գալիք անելիքները: Այդ ժամանակ ժողովուրդն ում կվստահի, նա էլ կգնա ու կշարունակի աշխատանքը»:

Մեր դիտարկմանը, թե ռեյտինգային համակարգը նաև ֆինանսական ռեսուրսներ է պահանջում, արդյոք ինքն ունի այդքան ռեսուրս, նա արձագանքեց. «Չեմ կարծում, որ մեծ ծախսեր են հարկավոր: Ընդամենը պետք է ունենաս շտաբներ, և ժողովուրդը գա, քննարկումներ, հանդիպումներ լինեն: Այդպիսի մեծ գումարներ պետք չեն»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ