25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 7, 2017

‹‹Արդար քվեաթերթիկը փամփուշտից զորեղ պետք է լինի››. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

Հարգելի խորհրդարան, Մեկնարկել է այս գումարման խորհրդարանի վերջին գարնանային նստաշրջանը և քաղաքական ուժերի համար ներքաղաքական օրակարգի ամենագլխավոր հարցն աստիճանաբար դառնում է խորհրդարանական ընտրապայքարի թեման: Ավելին, նախընտրական կրքերն օրեցօր կարծես թե ակտիվանում են, իսկ որոշ ուժերի համար  հաջորդ խորհրդարանում  մանդատի  լինել-չլինելը  դարձել է ամենաարդիական հարցը: Կարծում եմ՝ քաղաքական ներկապնակը բավականին բազմագույն է՝ իշխանություն, ընդդիմություն, որը բազմաշերտ […]

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

Փետրվարի 8-ին Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ կկանգնի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Համերգը կայանալու է Մոսկվայի երաժշտության միջազգային տան ֆիլհարմոնիկ մեծ դահլիճում։ Համերգային ծրագրում կհնչեն Ռախմանինովի «Մեռյալների կղզի» սիմֆոնիկ պոեմը, Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, ինչպես նաև՝ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադ» սիմֆոնիկ սյուիտը։ Որպես մենակատար հանդես կգա բազմաթիվ միջազգային […]

«Եկե՛ք մակերեսային պնդումներ չանենք»

Հարգելի գործընկերներ, փաստ է, որ կոռուպցիայի մասին խոսելը շատ մոդայիկ է։ Ես էլ չեմ ուզում հետ մնալ մոդայից ու այսօր կխոսեմ ցանկացած առաջընթաց խոչընդոտող այդ ախտի մասին։ Կոռուպցիան չարիք է։ Եթե այս հարցում կոնսենսուս չկա հանրության մեջ, ուրեմն կոռուպցիան տարեցտարի կաճի, ոչ թե կնվազի։ Սա էլ է փաստ։ Ինչ ունենք Հայաստանում. ես չեմ հիշում որևէ […]

«Կենսական անհրաժեշտություն են բարեփոխումները»

Այսօր մեր երկրի համար կենսական անհրաժեշտություն են բարեփոխումները, որոնց շրջագծում է նաև հասարակության սպասումների արդարացումը: Իսկ Հանրապետական կուսակցությունն իշխող այն քաղաքական ուժն է, որը նախաձեռնում և իրականացնում է գրեթե բոլոր հիմնարար բարեփոխումները մեր երկրում՝ ընդունելով անգամ դրանց հանդեպ առաջ եկող դժգոհությունները: Իշխանությունն այսօր քաջ գիտակցում է, որ ազատ ու արդար ընտրություններ անհրաժեշտ են նախևառաջ իշխանությանը, […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագենի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին: Ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է Շվեդիայի հետ բազմակողմ եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաեւ համապարփակ միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Խորհրդարանի ղեկավարն գոհունակությամբ արձանագրել է, որ երկկողմ հարաբերությունները նոր թափ են ստանում, վերջին շրջանում ակտիվացել են […]

2 րոպե ժամանակ եք ունենալու, կոչ եմ անում օգտվել

Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը «Ելք» դաշինքի անդամ է, այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հիշեցրեց, որ 2 ամսից կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնք իրենց կարևորությամբ և խորհրդարանական, և նախագահական ընտրություններ են: «2 ամիս անց ՀՀ քաղաքացիները որոշելու են իրենց ու պետութան առաջիկա տարիների ճակատագիրը, արդյոք ապրելու են փոքրաթիվ հարուստների ու աղքատների Հայաստանում, […]

Անկարայի քաղաքապետը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի մեջ մեղադրում է «դրսի ուժերին»

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, անդրադառնալով նախօրեին Չանաքքալեում տեղի ունեցած երկրաշարժին, ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել։ Իր թվիթերյան էջում արած գրառման մեջ Գյոքչեքը նշել է, որ վերոնշյալ երկրաշարժը արհեստականորեն է հրահրվել, և նպատակ ունի Թուրքիայի տնտեսությանը հարված հասցնել։ «Չանաքալլեում այսօր բավականին լուրջ երկրաշարժ է տեղի ունեցել։  Հետաքրքվեցի և պարզվեց, որ այդ տարածքում սեյսմիկ ուսումնասիրություններ անող նավ […]

Աստված մեզ և մեր ժողովրդին պահապան. Կոնգրեսը սկսում է

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն ՀԺԿ-ի հետ միասնական դաշինքով: «Մենք միասնաբար առաջնորդեցինք համաժողովրդական շարժումը իշխանության կոռուպցիայի և մենաշնորհների դեմ, մեր սկզբունքային ու գաղափարական համագործակցության շնորհիվ է, որ մեր խմբակցությունը գործեց՝ որպես ժողովրդին հուզող ամենակարևոր խնդիրների մի ատյան, որ բարձրաձայնում էր իշխանության բացերն ու ներկայացնում […]

2016 թ.-ին Երևանում արտակարգ դեպքերը նվազել են 16,7 տոկոսով

Փետրվարի 7-ին Երևանի քաղաքապետարանում կայացավ ԱԻ նախարարության Երևանի՝ տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թ. կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված վերջին հաշվետու նիստը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԻՆ փրկարար փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր  Ն. Նազարյան ինչպես նաև՝ մասնակցում էին Երևանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի