25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

2016 թ.-ին Երևանում արտակարգ դեպքերը նվազել են 16,7 տոկոսով

Փետրվարի 7-ին Երևանի քաղաքապետարանում կայացավ ԱԻ նախարարության Երևանի՝ տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թ. կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված վերջին հաշվետու նիստը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԻՆ փրկարար փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր  Ն. Նազարյան ինչպես նաև՝ մասնակցում էին Երևանի վարչական շրջանների ղեկավարներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, ԱԻՆ Երևանի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչներ:

ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ողջունելով ներկաներին, համատեղ բեղմնավոր և արգասաբեր աշխատանք մաղթեց՝ հորդորելով հաշվետու նիստի ընթացքում ակտիվորեն մասնակցել Երևանի փրկարար վարչության աշխատանքների գնահատման գործընթացին:

Հիմնական տարեկան զեկույցով հանդես եկավ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր  Ն. Նազարյանը: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում Երևան  քաղաքի  փրկարարական վարչության գործունեությունը ուղղված է եղել բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրականացմանը, կազմակերպությունների կողմից ուսումնավարժությունների պլանավորման ուղղությամբ մեթոդական օգնության ցուցաբերմանը, ենթակա ուժերի և միջոցների մշտական պատրաստության վիճակի ապահովմանը, ինչպես նաև պլանավորման և իրավական ակտերի մշակման աշխատանքների իրականացմանը՝ առանձնացնելով նաև գործունեության հիմնական ուղղությունները:

2016թ. հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքի տարածքում գրանցվել է 7701 արտակարգ դեպք՝  (2015թ.` 9247), որոնց հետևանքով զոհվել է 154 (2015թ.` 165), մարմնական վնասվածքներ ստացել (վիրավորվել)` 4554 (2015թ.` 4313) մարդ: Դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2015թ. համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 1546-ով,  կամ  16,7%-ով, զոհերինը՝ 11-ով, կամ 6,7%-ով, իսկ վիրավորներինը ավելացել է` 241-ով, կամ 5,6%-ով:

Ն. Նազարյանը նշեց, որ հաշվետու տարվա ընթացքում անցկացվել է 9 շտաբային ուսումնավարժություն, որից 6-ը վարչական շրջանների ղեկավար կազմի, իսկ 2-ը՝ ԵՓՎ փրկարարական ծառայողների հետ, 120 հատուկ տակտիկական ուսումնավարժություն և 17 օբյեկտային վարժանք:

ԵՓՎ-ը շարունակում է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, որոնց հետ իրականացվում են տարբեր ծրագրեր: Ն. Նազարյանի խոսքով՝ չնայած 2016 թ. ընթացքում ԵՓՎ անձնակազմի կողմից իրականացված լուրջ աշխատանքներին՝ եղել են նաև թերություններ, այդ թվում՝ կարգապահական տարբեր տույժերի են ենթարկվել թվով 7 փրկարարական ծառայողներ:

Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության  տեսչության աշխատակիցների կողմից 2016 թվականի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ զեկուցեց տեսչության պետ Վ. Վահանյանը:

2016թ. ընթացքում Երևան քաղաքում հաշվառվել  է 474 հրդեհ` 336140839 դրամ նյութական վնասով, որոնցից 20 հրդեհները խոշոր են` 206.849.393 դրամ  նյութական վնասով: Հրդեհների հետևանքով 8 մարդ զոհվել է,  16 մարդ ստացել է վնասվածքներ:

Հաշվետու տարվա   հրդեհների քանակը 2015թ. հետ համեմատած ավելացել է 3-ով կամ 0.64 %-ով, իսկ նյութական վնասը՝ 62.224.279 դրամով:

Ամփոփելով զեկույցը՝ Վ. Վահանյանը առանձնացրեց այն ուղղությունները և գործառությունները, որոնք առավել ուշադրություն են պահանջում:

ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տարեկան աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ կենտրոնի տնօրենի տեղակալ Ս. Հովսեփյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2016 թ. շարունակվել է ակտիվ համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ՝ քաղաքի վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննությունների իրականացման, դրանց կարևորության և այլ խնդիրների հետ կապված:  Արդյունքում 2016 թվականին  բնակելի ֆոնդի վերելակների փորձաքննությունների քանակը ավելացավ 800-ով, սակայն Երևանում դեռ շարունակվում են շահագործվել առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման շուրջ 1000 վերելակներ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ