14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

Փետրվարի 8-ին Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ կկանգնի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Համերգը կայանալու է Մոսկվայի երաժշտության միջազգային տան ֆիլհարմոնիկ մեծ դահլիճում։

Համերգային ծրագրում կհնչեն Ռախմանինովի «Մեռյալների կղզի» սիմֆոնիկ պոեմը, Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, ինչպես նաև՝ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադ» սիմֆոնիկ սյուիտը։ Որպես մենակատար հանդես կգա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Ֆիլիպ Կոպաչևսկին։

Նշենք, որ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 2003 թվականին ՌԴ մշակույթի նախարարության կողմից Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի կարգադրությամբ։ Նվագախումբը ղեկավարում է համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը։

Տեղեկացնենք նաև, որ Սերգեյ Սմբատյանը 2015թ. աշնանը ղեկավարել էր Վ. Սպիվակովի «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ