25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Կենսական անհրաժեշտություն են բարեփոխումները»

Այսօր մեր երկրի համար կենսական անհրաժեշտություն են բարեփոխումները, որոնց շրջագծում է նաև հասարակության սպասումների արդարացումը:

Իսկ Հանրապետական կուսակցությունն իշխող այն քաղաքական ուժն է, որը նախաձեռնում և իրականացնում է գրեթե բոլոր հիմնարար բարեփոխումները մեր երկրում՝ ընդունելով անգամ դրանց հանդեպ առաջ եկող դժգոհությունները:

Իշխանությունն այսօր քաջ գիտակցում է, որ ազատ ու արդար ընտրություններ անհրաժեշտ են նախևառաջ իշխանությանը, որպեսզի բարեփոխումների ընթացքին ոչ մի հանգամանք չկարողանա խոչընդոտել:

Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարող է այն իրականացնել, ինչքան էլ բարդ լինի, միևնույն է, յուրաքանչյուր բարեփոխում միշտ էլ ունենում է տարբեր գնահատականներ, դժգոհներ գտնվում են, դիմադրողներ ու քննադատողներ` նույնպես: Բարեփոխումներն ուղղակի այլընտրանք չունեն մեր երկրի համար, նրանք այլևս իրականացման ճանապարհին են:

Անցնելով կառավարման խորհրդարանական համակարգին՝  նոր էջ ենք բացել քաղաքական կուսակցությունների զարգացման համար: Եվ այդ գործընթացն արդեն սկսված է,  և  դրա հիմքը դրել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:Այս փոփոխությունների արդյունքում մենք ձեռնամուխ ենք լինում նոր քաղաքական համակարգի ու նոր քաղաքական մշակույթի ձեւավորման գործընթացին, և բոլոր ուժերի համար ստեղծված են հավասար պայմաններ և հնարավորություններ գործուն  մասնակցություն ունենալու մեր երկիրը առաջ տանելու գործընթացին: Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաստատուն քայլերով շարունակում է ամրապնդել իր տեղն ու դերակատարումը մեր երկրում՝ խրախուսելով նաև տարբեր քաղաքական ուժերի համախմբումը, քանի որ քաջ գիտակցում է, որ ուժերի համադրումը գաղափարների և ծրագրերի շուրջ կապահովեն գաղափարների  մրցակցություն, այլընտրանքային լուծումներ, որն էլ կնպաստի երկրի զարգացմանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, առանցքային դերակատարություն ունենալով, առաջնորդվելով երկրի զարգացմանն ուղղված ծրագրերով, այսօր  շարունակում է կրել երկրին սպառնացող մարտահրավերների բեռը: Իր գործունեության ամբողջ ընթացքում հանրապետականը շարունակել է հավատարիմ մնալ նախապես իր որդեգրած սկզբունքներին և երբևէ չի խուսափել իրեն հասանելիք պատասխանատվության բաժնից: Մենք շարունակելու ենք կառուցել ապահով Հայաստան. կայուն, զարգացող և անվտանգ Հայաստան: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այն կուսակցությունն է, որը գիտակցում է երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը:

Մեզ բոլորիս, բոլոր քաղաքական ուժերին և անհատներին  միավորում է գաղափարը, որ Հայաստանը կարող է լինել շատ ավելի լավը, շատ ավելի արդար, շատ ավելի ազատ և շատ ավելի բարեկեցիկ: Այլընտրանք չունենք, ուղղակի պետք է կառուցել այդ Հայաստանը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ