25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 7, 2017

«Այնպիսի հարցեր եք տալիս, որ պլյուս, մինուս, սաղ ֆազերը գցում ա»

Խորհրդարանականները շարունակում են քննարկել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման» մասին օրենքի նախագիծը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին հարցրեց: «Ուզում եմ, որ Դուք նորից ասեք 13-րդ հոդվածի մասով, որովհետև բացատրություները հստակ չեն , որ հստակ գրվի այս օրենքում` մարդն իրավունք ունի հիպոթեկային վարկը ժամկետից շուտ վճարել, գրվի այս նախադասությունը: Կամ, եթե չի […]

ԼՂ հիմնախնդիրը քաղաքական լուծում է պահանջում․ Դոնալդ Տուսկ

Եվրամիությունը աջակցում է Մինսկի խմբի միջնորդական ջանքերն ու առաջարկները՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հետ։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հայտնում է АПА գործակալությունը։ Նա ասել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը։ «Այս խնդիրն անկայուն է։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի։ […]

ԱԻՄ-ը դուրս կգա՞ Օհանյան-Օսկանյան դաշինքից

«Եթե Օհանյան-Օսկանյան դաշինքը շարունակի հապաղել և գաղտնի պահել ժողովրդից իր գործողությունները, ապա հնարավոր է ԱԻՄ-ը դուրս գա այդ միությունից»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: «Անհասկանալի դանդաղկոտություն կա մեր դաշինքում: Դաշինքը պետք է հասցնես մատուցել մարդկանց, և դաշինքի անվան ձգձգումը ցույց է տալիս, որ պատշաճ պատասխանատվությամբ չենք կարողանում վերաբերվել […]

Թաիլանդի Թագավորության նորանշանակ դեսպանը՝ Բաղրամյան 26-ում

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիանգսակ Քիթիչայսերին (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Ընդգծելով, որ պատմականորեն ձևավորված հայ-թաիլանդական բարեկամական ամուր հարաբերությունների վրա հիմնված կապերը Հայաստանի անկախացումից հետո շարունակում են զարգանալ նույն ոգով, Նախագահը, այդուհանդերձ, անհրաժեշտ […]

Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությունը, որն աշխատանքային այցով Հայաստանում է, փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, մեկ րոպե լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության […]

Վարկ է, նվեր չի, Ձմեռ պապիկը չի տալիս. Վ. Բաղդասարյան

«Բնակարանայաին հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանից հետաքրքրվեց, թե չեն նախատեսում երաշխավորի ինստիտուտը փոխել, քանի որ այսօր տարածված բնույթ է կրում, երբ երաշխավորը ուրիշի չմարված վարկի պատճառով վարկ չի ստանում: Ներսես Երիցյանը նշեց, որ պահանջում ներառել են, որ առնվազն երաշխավորը տեղյակ լինի: Մկրտչյանը նաև հարցրեց, թե […]

Արտեմ Ասատրյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  փետրվարի  7-ին նախարարության աշխատակազմին է ներկայացրել  նորանշանակ նախարարի տեղակալ  Աշոտ Մարգարյանին: Նախարարը շնորհավորել է Աշոտ Մարգարյանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ, բեղմնավոր գործունեություն և  հաջողություններ համատեղ աշխատանքում: «Վստահ եմ, որ  Աշոտ Մարգարյանը, չնայած իր երիտասարդ  տարիքին, իր ունեցած փորձառությամբ, գիտելիքներով շատ օգտակար կլինի  նախարարության առջև դրված խնդիրների լուծման […]

Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) բացում է փակագծերը, թե ինչու է լքել ԲՀԿ-ը (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը, ով օրեր առաջ հայտարարել էր, որ լքում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, դեռևս որոշում չունի, թե մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Henaran.am-ի հարցին պատասխանելով՝ նա ասաց, որ դեռևս որևէ առաջարկ չի ստացել.  «Դիմելու էլ մտադրություն չունեմ, զբաղվելու եմ Երդվյալ ազատամարտիկների միությամբ, Աստծուն փառք, ունեմ մի ազնվագույն կառույց նվիրյալներով»: Նա […]

Բելառուսի Գերագույն դատարանը մերժեց Լապշինի բողոքարկումը

Բելառուսի Գերագույն դատարանը մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Բելառուսական Sputnik գործակալությունը տեղեկացնում է, որ Գերագույն դատարանը բլոգերի բողոքարկումը քննել է կես ժամից ավելի քիչ ժամանակահատվածում: Լապշինի փաստաբան Նատալյա Շեկինան տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը դատարանի դահլիճում չի եղել: Նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի