25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

‹‹Արդար քվեաթերթիկը փամփուշտից զորեղ պետք է լինի››. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

Հարգելի խորհրդարան,

Մեկնարկել է այս գումարման խորհրդարանի վերջին գարնանային նստաշրջանը և քաղաքական ուժերի համար ներքաղաքական օրակարգի ամենագլխավոր հարցն աստիճանաբար դառնում է խորհրդարանական ընտրապայքարի թեման: Ավելին, նախընտրական կրքերն օրեցօր կարծես թե ակտիվանում են, իսկ որոշ ուժերի համար  հաջորդ խորհրդարանում  մանդատի  լինել-չլինելը  դարձել է ամենաարդիական հարցը:

Կարծում եմ՝ քաղաքական ներկապնակը բավականին բազմագույն է՝ իշխանություն, ընդդիմություն, որը բազմաշերտ է, կառուցողականից մինչև նախկին պաշտոնյաների ակումբ և օվկիանոսից այն կողմ ելքեր փնտրող ընդդիմություն:

Հարգելի խորհրդարան,

Եթե որոշ քաղաքական ուժերի և գործիչների համար շեքսպիրյան մոտիվներն ամենաառաջնայինն են, ապա մեր՝ Հանրապետական կուսակցության համար  գերխնդիրն այլ է: Մենք արել ու անելու ենք հնարավորը, որպեսզի խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և ժողովրդավարական: Մենք պայքարելու ենք հանուն.

  • հանուն ուժեղ Հայաստանի, որտեղ չկան ներքին թշնամիներ, այլ կա միայն գաղափարական մրցապայքար,
  • հանուն ազգային և հոգևոր Հայաստանի, որտեղ առաջնայինն ազգային և քրիստոնեական արժեքներն են,
  • հանուն համերաշխ Հայաստանի, որտեղ չկա մերոնք և ձերոնք,
  • հանուն անվտանգ Հայաստանի, որտեղ մեր հայրենիքի և  քաղաքացու անվտանգությունն ու տնտեսական առաջընթացն առաջնայինն է,
  • հանուն արդար Հայաստանի, որտեղ չեն լինի երկակի չափանիշներ և օրենքից իրենց վեր դասող չինովնիկներ,
  • եւ վերջապես հանուն ժողովրդավարական Հայաստանի, որտեղ ամեն ինչ կորոշի ինքը՝ քաղաքացին, կամ ինչպես կասեր Լինքոլնը, որտեղ արդար քվեաթերթիկը փամփուշտից ավելի զորեղ կլինի:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ