06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 26, 2017

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ավստրալիայի գեներալ-նահանգապետին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 26-ին, շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության Գեներալ-նահանգապետ Փիթեր Քոսգրովին՝ ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

ԵԽ գլխավոր քարտուղարն ու ԵԽԽՎ փոխնախագահը քննարկել են սկզբունքային խնդիրներ

Հունվարի 25-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ և ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին ընդունել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդը: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ մտահոգությունները ԵԽԽՎ աշխատանքների վերաբերյալ: Անդրադարձ է եղել ընդհանրական զարգացումներին, որ գոյություն ունեն Եվրոպայում՝ ընդունված արժեհամակարգերի նահանջին, կոռուպցիայի տարածմանը, ճանաչված արժեքների ոտնահարմանը, […]

«Ափսոսում եմ, որ չկարողացա դառնալ օլիմպիական չեմպիոն»

«Արդեն ժամանակն է, որ իմ տեղը զիջեմ երիտասարդ սերնդին: Մարզական կարիերայիս ընթացքում նվաճել եմ շատ մեդալներ: Ափսոսում եմ, որ չկարողացա դառնալ օլիմպիական չեմպիոն», – այսօր  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պեկին-2008-ի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող փոխչեմպիոն Ռոման Ամոյանը: Վերջինս օրեր առաջ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: «Կարիերաս ավարտելու որոշումը շատ դժվար էր, շատ եմ մտածել այդ […]

ՊԵԿ նախագահը Նիկոլ Փաշինյանին բանանի շուկայի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ է տվել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր հանդիպում են ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ն. Փաշինյանը: «Այսօր այցելեցի ՀՀ Պետական եկամուտների կոմիտե: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ինձ տրամադրեց բանանի և մի քանի այլ շուկաների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ։ Առաջիկայում այդ տվյալների ուսումնասիրության […]

ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև համագործակցության ծրագրերում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով

2017թ. հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Երզնկյան 1 շենքի բակում հայտնաբերվել է բազմաթիվ մարմնական վնասվածքներով անհայտ տղամարդու դի: Ահազանգն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Զննությամբ տղամարդու  հագուստի գրպանում հայտնաբերվել է կտորից  մեկ զույգ ձեռնոց, կրակայրիչ և փոքր լուսատու սարք, իսկ դիակի մոտ՝ պտուտակահան և ծխախոտի տուփ: Երզնկյան 1 շենքի […]

Ինքնազբաղվածությունից դեպի գործարարություն

2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությոյնների մասին» ՀՀ օրենքը: Այսուհետ հարկային արտոնյալ ռեժիմում կլինեն հետևյալ գործունեության տեսակները՝ հագուստի, գլխարկների, ոչ թանկարժեք զարդերի, գորգերի արտադրություն և նորոգում, կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում, ուսուցման դասընթացներ, ստեղծագործական գործունեություն, խնջույքավարների գործունեություն, ինչպես նաև զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում և այլն: Արտոնությունից կօգտվեն այն […]

Ազատամուտ համայնքն էլ կազատվի հարկերից

ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելով  Ազատամուտ համայնքը: Արդյունքում ակնկալվում է բարելավել Ազատամուտ համայնքի ընտանիքների կենսապայմանները: Մեկ այլ որոշմամբ էլ Ազատամուտ համայնքը կներառվի այն սահմանամերձ համայնքների ցանկում, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում […]

«Դա սկսվեց Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալով»

Այսօր քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնություն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի քաղաքական բաղադրիչին՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝  այդ  այցի կարևորագույն  նպատակներից մեկը Հայաստանում քաղաքական էլիտայի փոփոխության մեսիջը Ռուսաստանին հասցնելն էր։ ««Мир» հեռուստատեսությանը տված հարցազրույցում էլ Կարեն Կարապետյանը նշում է էլիտայի փոփոխության մասին, որը հստակ մեսիջ էր, որ որոշ օդիոզ, անձեռնմխելի անձանց հեռացումը կոնկրետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված