43 միլիոն՝ սիրիահայերին
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց գումար տրամադրել ԱԳՆ-ին՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով: Կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականի առաջին եռամսյակում կհատկացնի 43 միլիոն 368 հազար դրամ: Հատկացված գումարով սիրիահայերի համար կգնվի առաջնային անհրաժեշտության պարագաներ, սնունդ, կենցաղային իրեր: