07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 26, 2017

Դիակ՝ շենքի բակում

Հունվարի 26-ին, ժամը 9-անց 30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Երզնկյան փողոցի թիվ 1 շենքի բակում տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը ժամը 4-ի սահմաններում փորձել է շենքի դրսի պատի վրայով մտնել 12-րդ հարկում […]

Իմ նպատակը քաղաքական դաշտում թատերական ներկայացումներին մասնակցելը չէ. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր Facebook-ի էջում բացատրություն է ներկայացրել, թե ինչու է դուրս եկել պետական համակարգից: Նա զուգահեռներ է անցկացնում Խորհրդային Միության ԶՈՒ-ից դուրս գալու իր որոշման և ներկա որոշման միջև: «Ես կանգնեցի ընտրության առաջ՝ ընտրել հեշտ ճանապարհը և չխառնվել ազգամիջյան խնդիրներին, հեռանալ ԼՂՀ-ում տեղակայված գնդի հետ՝ պահպանելով զինվորական հիերարխիայում իմ տեղը, թե […]

Ես մի ճանապարհով կյանքում շարժվել եմ, տենց էլ մեռնելու եմ. Ա. Մովսիսյան

«Ես ձեզ ե՞րբ եմ ասել, որ կարող է ոտքներդ սոդ տա, ընկնեք, մեռնեք, մի րոպե հետո չգիտեք՝ ինչ կարող է լինի»,-Հանրապետական կուսակցության խորհրդի նիստից առաջ լրագրողների հարցին, թե իր համար անսպասելի էր Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ն լքելու որոշումը, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Դիտարկմանը` հնարավո՞ր է նա ևս ՀՀԿ-ն լքի, Առաքել Մովսիսյանը պատասխանեց. «Ես մի […]

Ձնամաքրման աշխատանքները զուգահեռաբար իրականացվում են նաև երկրորդական փողոցներում, մայթերին ու բակային տարածքներում

Մայրաքաղաքի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներին զուգահեռ` աշխատանքներ են տարվում նաև մայթերի, կանգառասրահների, աստիճանավանդակների, բակերի ու միջբակային  տարածքների ձնամաքրման ուղղությամբ: «Սանիթեք» ընկերության, նաև վարչական շրջանների համապատասխան կառույցների և համատիրությունների ուժերով շարունակվող ձնամաքրման աշխատանքները վերահսկվում են վարչական շրջանների ղեկավարների, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և օպերատիվ շտաբի կողմից: Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ` վերոնշյալ բոլոր տարածքները մշակվում […]

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում քիչ առաջ մեկնարկեց կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստը վարում է Հանրապետության նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Գործադիր մարմնի նիստին հաջորդելու է կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում կհաստատվի խորհրդի նոր կազմը: Ենթադրվում է, որ այսօր հայտնի կդառնա նաեւ կուսակցության նախընտրական շտաբի պետի անունը:

Henaran.am կայքի լրագրող Լուսինե Ղազարյանը պարգեւատրվել է «Եռասերունդ երկրապահ» մեդալով

  Henaran.am կայքի լրագրող Լուսինե Ղազարյանը  ԵԿՄ վարչության կողմից պարգեւատրվել է «Եռասերունդ երկրապահ» մեդալով: Մեր գործընկերուհին այս պարգևին արժանացել է  մարտական  դիրքերում հաճախակի գտնվելու, զինվորների կողքին լինելու, ինչպես նաև  ապրիլյան պատերազմի ընթացքում ԵԿՄ շարքերում կամավորագրվելու և առաջնագծում  մարտական հրահանգները լավագույնս կատարելու համար: Ջերմորեն շնորհավորում ենք մեր գործընկերուհուն՝ ցանկանալով նորանոր հաջողություններ և արգասաբեր աշխատանքային օրեր:  

«Աղջի՛կ ջան, դու էս դարից չե՞ս»

Նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը դեռևս որոշում չի կայացրել` մասնակցելո՞ւ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Քիչ առաջ՝ մինչև կմեկնարկեր  ՀՀԿ ԳՄ, ապա  խորհրդի նիստը,  լրագրողներից մեկը հարց ուղղեց Տ. Արզաքանցյանին՝  եթե առաջարկ ստանա, կհամաձայնի՞ համագործակցել: Արզաքանցյանը առանց արձագանքի չթողնելով այս հարցը՝ պատասխանեց.  «Աղջի՛կ ջան, դու էս դարից չե՞ս»։ Ամենայն հավանականությամբ,  այսօր խորհրդի նիստում Հանրապետականները […]

Հենրիկի մայրը դեռ սպասում է որդուն, Աշոտի մայրը հիշում է. նրանք մենակ չեն /տեսանյութ/

Ապրիլի 4-ին  հայրենիքը պաշտպանելիս զոհված  կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանին մայրը դեռ սպասում է: Վիրավոր ընկերներին դուրս բերելիս թշնամին նկատեց Հենրիկին : Հենրիկը ստացավ մահացու հրազենային վիրավորում, բայց փրկեց ընկերների կյանքը: «Ես իմ հոգու խորքում դեռ չեմ հաշտվում այն մտքի հետ, որ իմ տղան չկա: Ինձ անընդհատ թվում է, որ նա մի օր կգա»,-որդու նկարներին է նայում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված