06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 26, 2017

Ես աշխարհում չգիտեմ բիզնես, որն էժան փող չի ուզում. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Գյումրիում գործունեություն ծավալող տնտեսվարողներին, լսել նրանց խնդիրները և առաջարկությունները՝ գործարար միջավայրի բարելավման հետ կապված: Տնտեսվարողները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց ծրագրերը՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերական արտադրանքի կազմակերպման ոլորտներում, ինչպես նաև առկա խնդիրները, որոնք վերաբերել են ֆինանսական միջոցների ներգրավմանը, տրանսպորտային փոխադրումների կազմակերպման հարցերին, հարկային արտոնությունների տրամադրմանը և այլն: Վարչապետն ընդգծել է, որ […]

Հայտարարությունները՝ Հայաստանին, զենքը՝ Ադրբեջանին

Ղարաբաղյան հարցի համատեքստում ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա զարգացումները ցույց են տալիս, որ չնայած որոշ հարցերի շուրջ անհամաձայնությանը, Մոսկվան ու Բաքուն շարունակում են առավել խորքային և իրական համագործակցությունը։ Մասնավորապես, հունվար ամսվա զարգացումներն արդեն իսկ ցույց են տալիս, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը սերտորեն շարունակում են համագործակցությունը սպառազինությունների մատակարարման հարցում ՝ այդ ընթացքում շրջանցելով առաջացող անհարթություններն ու դժվարությունները։ ՌԴ […]

Նախարարն ընդունել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանին: Նախարարը շնորհավորել է Արմեն Մկրտչյանին և մաղթել աշխատանքային հաջողություններ: «Տարիների Ձեր մասնագիտական և աշխատանքային փորձը փոխանցելով մեր ազատ ոճայիններին և մեր համատեղ աշխատանքով, վստահ եմ, որ հասնելու ենք մարզական լավ արդյունքների: Հուսով եմ, […]

Անսովոր, բայց դյութիչ․ Versace-ի նոր հավաքածուն /ֆոտո/

Փարիզում ընթացող Բարձր նորաձեւության շաբաթվա ժամանակ տպավորիչ էր Versace-ի նոր հավաքածուն։ Այս անգամ հանրահայտ նորաձեւության տունը որոշել է շեղվել իր սովորական ոճից եւ լրիվ այլ բան ներկայացնել։ Versace-ի նոր հավաքածուի առանձնահատկություններից մեկը զուսպ գունային գամման է։ Դոնաթելլա Վերսաչեն շեշտը դրել է հանգիստ գույների վրա՝ մոխրագույն, գունատ վարդագույն, մուգ արծաթագույն։ Արդյունքում նա շքեղագույն զգեստներ է ստացել, որոնցում շատ […]

Գումար է պահանջել` արատավորող տեղեկություններ չհրապարակելու դիմաց. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան քաղաքի բնակչուհուց շորթում կատարելու դեպքի հանգամանքները: 33-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2017թ. հունվարի 11-ին հեռախոսազանգ է ստացել մի տղամարդուց, ով սպառնացել է արատավորող տեղեկություններ հաղորդել իր ամուսնուն՝ պահանջելով 1000 ԱՄՆ դոլար: Դեպքի առթիվ հարուցվել […]

Խստացված միջոցառումներ` «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումների դեմ

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում անցկացրած խորհրդակցության ժամանակ առաջնային էր համարել անօրինական ծառահատումների դեպքերի բացառումը: Նախարարը հայտարարել էր, որ ապօրինի ծառահատումները կանխարգերելու համար խստացված միջոցառումներ են իրականացվելու, իսկ անտառի պահպանման աշխատանքներում թերացողները կենթարկվեն պատասխանատվության: «Դիլիջան» ազգային պարկում աշխատանքների արդյունավետության բարձրացման, ապօրինի ծառահատումների և փայտանյութի ձեռք բերման ու տեղափոխման դեմ ուժեղացված վերահսկողություն […]

Վարչապետը մեսիջ է հղում աշխարհին

Երեկ Կարեն Կարապետյանը Мир հ/ը տրված հարցազրույցում ասել է հետևյալ ֆրազը․ Элита – это в некотором роде «фасад» общества и «фасад» нации. И если в обществе есть проблемы, недопонимания, претензии к элите, ей надо меняться. Առաջին հայացքից նա ընդամենը բարձրաձայնում է այն, ինչ այսօր սկսել է անել Հայաստանում: Բայց եթե մի փոքր խորը դիտարկենք, ապա […]

Կցրտի

Հունվարի 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 27-28-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-31-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Ամփոփվել են Ռազմական ոստիկանության կատարած աշխատանքները

Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2016թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը: 2016թ. ընթացքում զորամասերում հանցագործությունների և պատահարների նվազեցման և այլ ուղղություններով իրականացված աշխատանքների, կանխարգելիչ ու դաստիարակչական միջոցառումների արդյունքների վերաբերյալ հաշվետու զեկույցներով հանդես են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված