04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հենրիկի մայրը դեռ սպասում է որդուն, Աշոտի մայրը հիշում է. նրանք մենակ չեն /տեսանյութ/

Ապրիլի 4-ին  հայրենիքը պաշտպանելիս զոհված  կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանին մայրը դեռ սպասում է:

Վիրավոր ընկերներին դուրս բերելիս թշնամին նկատեց Հենրիկին : Հենրիկը ստացավ մահացու հրազենային վիրավորում, բայց փրկեց ընկերների կյանքը:

«Ես իմ հոգու խորքում դեռ չեմ հաշտվում այն մտքի հետ, որ իմ տղան չկա: Ինձ անընդհատ թվում է, որ նա մի օր կգա»,-որդու նկարներին է նայում մայրը:

Այսօր՝ հունվարի 27-ին  «Դուք մենակ չեք»  ծրագրի շրջանակներում Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ներկայացուցիչները, ռեժիսոր Սամվել Թադևոսյանը,  ազատամարտիկ Դանիել Գրիգորյանը, Ավիացիոն ինստիտուտի և Վ. Սարգսյանի համալսարանի կուրսանտների մասնակցությամբ այցելեցին Հենրիկ Ղահրամանյանի և Աշոտ Զոհրաբյանի ընտանիքներին:

Աշոտ Զոհրաբյանի մայրը անընդհատ պատմում էր որդու մասին:

Աշոտը զոհվել է Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը : Նա 25 տարեկան էր:

Նշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված 101 հերոսների հիշատակին նվիրված ծրագիրը նպատակ ունի մշտապես զորավիգ լինել նրանց ընտանիքի անդամներին:

«Մեր բարոյական պարտավորությունների մեջ մեր պարտականությունն է այցելել զոհվածների ընտանիքին: Եկել ենք շնորհավորելու բանակի օրվա առթիվ: Ոչ մեկը Ձեզ չի կարող մխիթարել, բայց Դուք պետք է հպարտանաք , որ Ձեր որդին փառավոր կյանքը ավարտեց իր պետության սահմանները պաշտպանելու համար»,-նշեց Սամվել Թադևոսյանը:

Ավիացիոն ինստիտուտիկուրսանտ Նարեկ Աղաջանյանը ընդգծեց, որ եթե հանկարծ մեր սահմաններին վտանգ սպառնա ինքն էլ պատրաստ է առաջնագիծ գնալ:

Լուսանկարում՝ Աշոտ Զոհրաբյանի իրերն են:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ