08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

«Դա սկսվեց Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալով»

Այսօր քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնություն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի քաղաքական բաղադրիչին՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝  այդ  այցի կարևորագույն  նպատակներից մեկը Հայաստանում քաղաքական էլիտայի փոփոխության մեսիջը Ռուսաստանին հասցնելն էր։

««Мир» հեռուստատեսությանը տված հարցազրույցում էլ Կարեն Կարապետյանը նշում է էլիտայի փոփոխության մասին, որը հստակ մեսիջ էր, որ որոշ օդիոզ, անձեռնմխելի անձանց հեռացումը կոնկրետ նախագծված երեւույթ էր։ Իրավիճակի փոփոխություն սկսվեց այն պահին, երբ որոշեցին իշխանությունում վերադասավորումներ անել։ Դա սկսվեց Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալով. սկզբում  գործարար մարմնում փոփոխություններ եղան, հետո արդեն՝ քաղաքական ուժերի ներսում, այդ թվում՝ ՀՀԿ-ում։ Դրանք բավականին լուրջ պայմանավորվածությունների արդյունք են, որոնք եղել են Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնին նշանակելուց առաջ՝ նման ազատության, իմիջի, էլիտայի փոփոխություն, ընդ որում՝ նաեւ այնպիսի անձանց հեռացումը, ինչպիսին Հովիկ Աբրահամյանն էր»,- նշեց քաղտեխնոլոգը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ