08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 21, 2017

Մեկնարկել է ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքը

Այսօր Երևանում մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի երիտասարդական հավաքը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամների մասնակցությամբ հավաքն անցկացվում է մի քանի փուլով և ինտերակտիվ ձևաչափով։ Օրը հագեցած է լինելու հանդիպումներով, քննարկումներով ու հարցուպատասխանով։ Եվ այդ ամենի առանցքում շեշտադրվելու են ՀՀԿ 16-րդ համագումարում ՀՀ Նախագահի՝ երիտասարդ քաղաքական գործիչներին ուղղված 7 խորհուրդներն ու դրանց կենսագործման […]

Մենք կորցնելու հայրենիք չունենք. Սասուն Միքայելյան

«Մեր երկիրն այդպես էլ չի կարողանում ոտքի կանգնել ու անցնել, շարժվել առաջ: Ոչ մի ոլորտում առաջընթաց չունենք, ժողովրդավարությունը նահանջ է ապրում»,-այսօր «Ելք» դաշինքի համագումարի ժամանակ ասց դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Նա հիշատակեց երկրում առկա խնդիրները՝ գործազրկություն, աղքատություն, որի պատճառով անարժանապատիվ բարքեր են առաջանում, իսկ մարդը մարդու համար դառնում է անհասկանալի: […]

Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպանության գործից

ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևանի բնակիչ, 1960 թ. ծնված Արմեն Սուրմենելյանի սպանության դեպքի առթիվ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Տղամարդու դին հայտնաբերվել է 2017թ. հունվարի 20-ին` ժամը 20.55-ին,  Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում`  կրծքվանդակի […]

Փոփոխությունը միանշանակ լինելու է, որովհետև հասել են ժամանակները. Ա. Սարգսյան

«Մենք ուզում ենք փոխել պատմությունն ու փակուղուց ելք տալ, մնացածը կարող են նման լինել, նորից ընտրություններ են, հանդիպումներ, ելույթներ, դահլիճներ ու խոստումներ, այս փուլում անելու ենք այն, ինչ չենք արել մինչև հիմա»,-այսօր «Ելք» դաշինքի առաջին համագումարի ժամանակ ասաց դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ նոր ընտրական համակարգով Հայաստանը բաժանված […]

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Թրամփին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալության առթիվ և կոչ արել վճռական քայլեր ձեռնարկել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Այս մասին ասված է  Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ: «Հայկական ժառանգությամբ ԱՄՆ քաղաքացիների և ողջ ԱՄՆ տարածքից Հայաստանի բարեկամների անունից ցանկանում ենք աշխատել նախագահ Թրամփի հետ մեր երկրի համաշխարհային առաջնորդության համար […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 21-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Սեյսուլանի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ

Հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ […]

Հայտնաբերվել է քաղաքացու մոխրացած դին

Հունվարի 21-ին, ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող երկհարկանի տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Խաչատրյան փողոցում գտնվող տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.32-ին, մարվել` 03.03-ին: Այրվել է կիսակառույց տունն ամբողջությամբ […]

Թուրքիան խոչընդոտել է Կոլումբիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Անկարայի համալսարանի  պրոֆեսոր Մեհմեթ Նեջաթի Քութլուն հայտարարել է, որ իրենց հաջողվել է  խոչընդոտել Կոլումբիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ 2016թ. ամռանը Կոլումբիայի խորհրդարանի կողմից ընդունված ցեղասպանության բանաձևը թուրքական կողմի ջանքերով չեղարկվել է: Քութլուի խոսքով՝ Լատնական Ամերիկայում 2009թ. հիմնված թուրքական «LAMER» կենտրոնն ակտիվ գործունեություն է ծավալել տարածաշրջանի երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի