03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Թրամփին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալության առթիվ և կոչ արել վճռական քայլեր ձեռնարկել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Այս մասին ասված է  Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ:

«Հայկական ժառանգությամբ ԱՄՆ քաղաքացիների և ողջ ԱՄՆ տարածքից Հայաստանի բարեկամների անունից ցանկանում ենք աշխատել նախագահ Թրամփի հետ մեր երկրի համաշխարհային առաջնորդության համար այս առանցքային պահին` նոր գաղափարներ և էներգիա բերելու համար հայկական հարցերում ԱՄՆ քաղաքականության մեջ: Պետք է ամրապնդենք հայ-ամերիկյան հարաբերությունները և կրկին հզորացնենք բարեկամությունը, որը շարունակաբար կապել է մեր երկու ժողովուրդներին»,- ասված է հայտարարության մեջ։

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին Վաշինգտոնում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ