20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիան խոչընդոտել է Կոլումբիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Անկարայի համալսարանի  պրոֆեսոր Մեհմեթ Նեջաթի Քութլուն հայտարարել է, որ իրենց հաջողվել է  խոչընդոտել Կոլումբիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ 2016թ. ամռանը Կոլումբիայի խորհրդարանի կողմից ընդունված ցեղասպանության բանաձևը թուրքական կողմի ջանքերով չեղարկվել է:

Քութլուի խոսքով՝ Լատնական Ամերիկայում 2009թ. հիմնված թուրքական «LAMER» կենտրոնն ակտիվ գործունեություն է ծավալել տարածաշրջանի երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու նպատակով:

Այդ նպատակով տարբեր երկրներում գիտաժողովներ կազմակերպող և Ցեղասպանությունը ժխտող հնարովի փաստարկներ տարածող թուրքական կենտրոնը մայիսին պատրաստվում է գիտաժողով կազմակերպել նաև Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, որտեղ շուրջ 60.000 հայ կա: Հիմնականում Թուրքիայից գաղթած այս հայերը Բրազիլիայում զբաղեցնում են բարձրաստիճան ու կարևոր պաշտոններ:

Նշենք, որ Լատինական Ամերիակայի երկրներից Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Բրազիլիան և Պարագվայը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ