07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 21, 2017

Դասական երաժշտությամբ Անկախության տոնը նշելը միանշանակ հաղթանակ է. Սերգեյ Սմբատյան

ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի «Խոսք ու զրույց»  ձևաչափի շրջանակներում երիտասարդական հանրապետականների հետ իրենց հաջողության պատմություններով են կիսվում հասարակական, մշակութային գործիչներ: Նրանց շարքում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Դիրիժորը շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ կատակելով, որ փոքր-ինչ բարդ է նման ելույթը, քանի որ ինքը դեմքով լսարանին կանգնելուն սովոր չէ: […]

Արամ Սարգսյանը կառաջադրվի Սյունիքում

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը մտադիր է «Ելք» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրվել Սյունիքի մարզում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում դաշինքի համագումարից հետո հայտարարեց հենց Ա. Սարգսյանը: Արամը Սարգսյանը շեշտեց, որ ինքն է վերագործարկել Ագարակի գործարանը, շատ լավ ճանաչում է  Սյունիքի բնակչությանը, իր եղբայրը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանն էլ է երկար ժամանակ այդ տարածքում ապրել […]

Դիակի տեղը մատնացույց արած տաքսու վարորդը խոստովանել է, որ ինքն է խեղդամահ արել 27-ամյա կնոջը

Հունվարի 13-ին Երևանի մի բնակիչ ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել, որ 2016 թ. դեկտեմբերի27-ին իր ընկերուհին՝ 1990 թ. ծնված Ք. Ա.-ն, Բագրատունյաց փողոցից նստել է անհայտ տաքսի ավտոմեքենա և այլևս տուն չիվերադարձել: Հունվարի 17-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ–հետախուզական լայնածավալ միջոցառումների և […]

Սպիտակ տան նոր տերերը․ Թրամփի ու նրա տիկնոջ առաջին պարը /ֆոտո, վիդեո/

Նախօրեին՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ինաուգուրացիայից հետո, տեղի է ունեցել առաջին հանդեսը Սպիտակ տանը, եւ Թրամփն ու նրա կինը՝ Մելանիան, պարել են իրենց առաջին պարը՝ իբրեւ Սպիտակ տան նոր առաջնորդներ։ Զույգը պարել է Ֆրենկ Սինատրայի երգի ներքո, իսկ ողջ հանրության ուշադրությունը սեւեռված է եղել Մելանիա Թրամփի նրբաճաշակ զգեստին, որը նրա եւ հայտնի դիզայներ Էրվե […]

Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների համագործակցությունը կշարունակի ընդլայնվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարներն այցելել են ԼՂՀ գործընկեր 7 շրջաններ և համայնքներ, հանդիպել վարչակազմերի, գործընկեր համայնքների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում կողմերն ամփոփել են մինչ օրս իրականացված ծրագրերի արդյունքներն ու նախանշել առաջիկա անելիքները: Հատկանշելով համագործակցությամբ պայմանավորված բնակչության համար առավել տեսանելի արդյունքներ ապահովելու քաղաքապետ Տարոն […]

«Հպարտ եմ, որ ի հեճուկս բոլոր կանխատեսումների՝ կարողացանք կանգնել իրար կողքի»

«Հայաստանի ժողովուրդը մեզանով հաղթելու իրական հնարավորություն ունի»,-այսօր «Ելք» դաշինքի համաժողովի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ համախոհներ ունեն ՀՀ բոլոր մարզերում, քաղաքներում ու բակերում: «Ես հպարտ եմ մեզանով, որ կարողացանք ի վերջո՝ ի հեճուկս բոլոր տարաձայնություների, ի հեճուկս բոլոր կանխատեսումների, այսօր կագնել իրար կողքի, հանուն Հայասատնի […]

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավաքագրում է դիտորդներ և իրավաբաններ

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, ի դեմս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրազեկ քաղաքացիների միավորումի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի և Գորիսի մամուլի ակումբի, հավաքագրում է դիտորդներ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն իրականացնելու համար, ինչպես նաև իրավաբաններ՝ նույն ժամանակահատվածում իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար: Դիմելու համար խնդրում ենք առցանց լրացնել հետևյալ հայտը: Լրացուցիչ […]

Սպասվում է թույլ ձյուն

Հանրապետության տարածքում հունվարի 21-ին, 23-ի ցերեկը և 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հանրապետական» կուսակցությանը դարձրել ենք չամչի գրավ Վանաձորում. Է. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն այսօր դաշինքի համաժողովի ժամանակ շեշտեց, որ իրենց նպատակն է միավորել, հասնել արդյունքի ընտրությունների ժամանակ ու փոփոխություններ նախաձեռնել: «Եթե մենք չունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ պետություն՝ իր զարգացած մեխանիզմներով, հակակշիռների մեխանիմզներով, ապա անընդհատ ունենալու ենք գործադիր իշխանություն, որ իր ամբողջ հնարավորություններն ու սահմանադրաիրավական հիմքերն անցել է ու գրավել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի