Արամ Սարգսյանը կառաջադրվի Սյունիքում
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը մտադիր է «Ելք» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրվել Սյունիքի մարզում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում դաշինքի համագումարից հետո հայտարարեց հենց Ա. Սարգսյանը: Արամը Սարգսյանը շեշտեց, որ ինքն է վերագործարկել Ագարակի գործարանը, շատ լավ ճանաչում է Սյունիքի բնակչությանը, իր եղբայրը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանն էլ է երկար ժամանակ այդ տարածքում ապրել եւ շատ լավ ծանոթ է այդ մարզին, այդ պատճառով էլ արառաջադրվելու է ադ մարզում:
Նա նաև ասաց, որ եթե իշխանությունը արդար խորհրդարանական ընտրությունների չգնա, ծանր է նստելու նրանց վրա:
Արամ Սարգսյանը նշեց, որ նոր ընտրական փոփոխությունների պարագայում կարուսելի, ուրիշի փոխարեն քվեարկելու տարբերակները անհնարին են դառնում, կամ շատ դժվար: