«Խոնարհների բերանն իմաստություն է խորհում: Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելությունը, բայց անօրեններին կործանելու է իրենց գայթակղությունը: Հարստությունը չի օգնի բարկության օրը, բայց արդարությունը կփրկի մահից: Արդարը մեռնում է և մեծ ափսոսանք թողնում, ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ: Անբիծ մարդու արդարությունը ուղղում է նրա ճանապարհները, բայց ամբարիշտ մարդուն կորստի է մատնում անիրավությունը: Ուղղամիտ մարդկանց […]