07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 21, 2017

«ՊիկսԱրտի» համահիմնադիրը ՀՀԿ երիտասարդներին խորհուրդ տվեց լինել լավատես և կենտրոնանալ ոչ թե խնդիրների, այլ լուծումների վրա

«ՊիկսԱրտը» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի երիտասարդական հավաքում ներկայացրել է իր և ընկերության հաջողության պատմությունը։ Բանախոսը նկատել է, որ «ՊիկսԱրտը» ստեղծել են հայ ծրագրավորողները։ Այն լուսանկարների և տեսանյութերի խմբագրման հավելված է, աշխատում է Android և iOS հարթակներում։ Հավելվածն ունի 350 միլիոնից ավելի ներբեռնում աշխարհում, ամսական 85 միլիոն ակտիվ օգտատեր, 300-ից ավելի […]

Վանաձորի «Նոր էջի»մեկնարկը ճիշտ է տրված. Մամիկոն Ասլանյան

Պաշտոնավարման հարյուր օրը լրանալու կապակցությամբ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով: Քաղաքապետը նախ պատմական էքսկուրս կատարեց՝ անդրադառնալով նոր ընթացակարգով քաղաքապետ ընտրվելու հանգամանքին և դրա շուրջ ծավալվող քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ քաղաքական բոյկոտի պատճառով ավագանու նիստեր չկայանալուն: Վանաձորի նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը: Քանի որ պաշտոնը ստանձնել էր բյուջետային տարվա ավարտին, […]

Մեծ Բրիտանիան շարունակում է աջակցել համանախագահների միջնորդական ջանքերին

Հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ուղերձներ փոխանակվեցին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և համագործակցության պետական քարտուղար Բորիս Ջոնսոնի միջև: Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում ընդգծել է, որ տարիների ընթացքում Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև փոխգործակցությունը զգալի զարգացում է ապրել, ինչն արտահայտվել […]

ԱԺ ընտրությունները հնարավորություն կտան գրագետ փոփոխություններով շտկել իրավիճակը. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է, որ ինքը չափազանց կարևորում է երկրի կառավարման բոլոր ոլորտներում կադրային ճիշտ քաղաքականությունը: Սեյրան Օհանյանը նաև նշում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները հնարավորություն կտան գրագետ փոփոխություններով և հասարակության աջակցությամբ շտկելու իրավիճակը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ […]

Գևորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ է. հայտարարություն

Տեղեկանալով ս.թ. հունվարի 16-ին Գևորգ Սաֆարյանի նկատմամբ դատավճռի մասին «Ազատություն և Հայրենիք» հիմնադրամը հայտարարում է Տեղյակ լինելով ինչպես Գևորգի ձերբակալության հանգամանքներին, այնպես էլ Գևորգի քաղաքական դիրքորոշումներին ու երկրի ներքաղաքական պրոցեսներին Գևորգ Սաֆարյանի ակտիվ մասնակցություանը, հաստատում ենք, որ նրան ձերբակալել են քաղաքական ակցիայի ժամանակ՝ զուտ իր քաղաքական հայացքների և ակտիվության համար: Ըստ այդմ մենք ճանաչում ենք […]

Դրսից, ոչ հայկական ու անծանոթ համարից որ զանգ եք ստանում, հետ մի զանգեք

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. Ժող, վերջին մի քանի ժամվա մեջ իմ ֆրենդներից արդեն մի քանի հոգու զանգել են +355 կոդով համարներից (Ալբանիայի կոդն ա։ Բայց մյուս անգամ կարող ա լրիվ ուրիշ երկրից լինի)։ Զանգում են ու չեն խոսում, անջատում են։ Ամբողջ ուզածները էն ա, որ հետ զանգեք, որ ձեզանից գումար քցեն։ Դրսից, […]

Հայաստանի համար բացառիկ պայմաններ ապահովելու ժամանակը

Ներկայացնում ենք իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը ֆեյսբուքյան հանրագրից. Իրան կատարած վերջին մի քանի այցելությունների ընթացքում քանիցս կրկին հավաստիացա, որ մեր հարևան և բարեկամ երկրում կա հայանպաստ լոբբիստական գործունեություն կազմակերպելու հսկայական, սակայն, ցավոք, մինչ այժմ միայն մասնակիորեն կամ դրվագային կերպով օգտագործված հսկայական ներուժ: Զանազան ասպարեզներում ճանաչված մի շարք ազդեցիկ իրանցի գործիչներ, ինչպես նաև գիտական, մշակութային ու […]

Աշխարհի ամենաքննարկվող իրադարձությունը․ ինչպես անցավ Թրամփի երդմնակալության արարողությունը /վիդեո/

Նախօրեին տեղի ունեցավ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Այն իր վրա սեւեռեց ողջ աշխարհի ուշադրությունը։ Ահա, թե ինչպես է այն անցել։

«Անդադար աշխատանքով է հնարավոր հասնել հաջողության». Արծրուն Հովհաննիսյանի բանաձևը

«Անդադար աշխատանքով է հնարավոր հասնել հաջողության». սա ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի բանաձևն է՝ ուղղված երիտասարդներին: Հունվարի 21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի ընթացքում Աշոցքում ծնված Արծրուն Հովհաննիսյանը պատմեց, թե դեռ մանկուց վստահ էր, որ զինվորական է դառնալու: Նշենք, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից մշակված «Խոսք ու զրույց» ձևաչափի շրջանակներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի