17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2016

Հայ ծնողների 40 տոկոսը ծեծում է երեխային

«Այս տարվա կտրվածքով, Երեխաների պաշտպանության ցանցն իրականացրել է ուսումնասիրություն 10 հազար ծնողների շրջանում եւ պարզել, որ ծնողների 40 տոկոսը երեխաներին դաստիարակելիս կիրառում է բռնության մեթոդը»,-այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երեխաների պաշտպանության ցանց»-ի խորհրդի  անդամ Աիդա Մուրադյանը: Նրա խոսքով, այդ ցուցանիշն այնքան էլ նորություն չէ, քանի որ 5 տարի առաջ ուսումնասիրության արդյունքները եւս նույնպիսի արդյունքներ էին արձանագրել: […]

Սերժ Սարգսյանը 2017-ին կայցելի Իրան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 2017–ին կայցելի Իրան։ «Ես Հասան Ռոհանիին շնորհակալություն եմ հայտնել եկող տարի Իրան այցելելու հրավերի համար, նաև ասել եմ, որ հաճույքով ընդունում եմ հրավերը»,– ասաց նախագահը։ Վերջինս նաև հավելեց, որ Հայաստանը և Իրանը շահագրգռված են հարաբերությունների ամրացման ու զարգացման մեջ։ «Դրա վկայությունը Հայաստանի անկախանալուց […]

Իրանի և Հայաստանի հարաբերությունները ՀՀ անկախությունից ի վեր 25 տարի է՝ ջերմ ու սերտ են. Հասան Ռոհանի

«Իրանի և Հայաստանի հարաբերությունները ՀՀ անկախությունից ի վեր 25 տարի է՝ ջերմ ու սերտ են: Պատմական առումով էլ այս տարածքի ժողովուրդը և Իրանի ժողովուրդը միմյանց հետ հազարամյակներ կողք կողքի ապրել են ու քաղաքակրթական մեկ միավորի ներքո են գտնվում: Իրանի կառավարությունը գործընկերության համար 2 երկրների հարաբերության զարգացման միտում է տեսնում: Մեր կառավարության գործունեության սկզբից մենք առիթ […]

Պետական գույքի կառավարման վարչությունը տարին ամփոփում է ձեռքբերումներով

2016 թ. ընթացքում պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են  6 մլրդ 859մլն դրամ՝ 2015 թ. ցուցանիշների համեմատ ավելացել են 4 մլրդ 422 մլն դրամով: Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են շուրջ 50մլն դրամ: Անցյալ տարվա ցուցանիշը գրեթե նույնն է: Պետական գույքի վարձակալությունից 15.12.2016թ. դրությամբ, փաստացի պետական բյուջե է մուտքագրվել 221մլն 227 հազ. դրամ՝ […]

Ոչ մի բան չի արվում, որպեսզի մարզային ՀԸ-ները չփակվեն (վիդեո)

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը համոզված է` Ընտրական նոր օրենսգիրքն ակնհայտորեն դժվարացնելու է լրագրողների և ԶԼՄ-ների աշխատանքը: «Հիշենք` նախորդ ընտրությունների ժամանակ հենց լրագրողների ու դիտորդների` խախտումների վերաբերյալ իրազեկման շնորհիվ էին, որ շատ դեպքերում կոպիտ խախտումները կանխվում էին: Հիմա մենք թուլացրել ենք դիտորդների և լրագրողների գործունեությունը` հավատարմագրման կարգն է սահմանափակվել, ընտրատեղամասերում ներկա լինելը, նաև հարց […]

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հավաքելով 245 միավոր` Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը յոթերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և վեցերորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ընդհանուր առմամբ, 50 քվեարկողներից […]

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն իրանագետ Արտյոմ Տոնոյան և տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը: ԹԵՄԱ՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի այցը Հայաստան. նոր հնարավորություններ և հեռանկարներ հայ-իրանական հարաբերություններում, նաև՝ տարածաշրջանային հնարավոր զարգացումների համատեքստում:

Գալուստ Սահակյանը ցավակցել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին: «Խորապես ցնցված եմ Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից: Դատապարտելի եւ անթույլատրելի է մարդկային կյանքի դեմ ուղղված ցանկացած ոճրագործություն: Քաղաքակիրթ հանրությունը պետք է համատեղ ջանքերով պայքարի նման երեւույթների դեմ՝ թույլ չտալով, որ անհանդուրժողականությունն ու ծայրահեղականությունը տարածում գտնեն: ՀՀ Ազգային ժողովի […]

«Մեր պայմանավորվածությունները ստորակետից հետո չորրորդ թվի ճշտությամբ անում ենք»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին: Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է մեր երկրի տնտեսությունում ներդրումների ծավալի ավելացումը և պատրաստակամ է քննարկելու այդ ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համատեղ անելիքները: Կառավարության ղեկավարին են ներկայացվել տարբեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, կրթության, տրանսպորտային կոմունիկացիաների ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի