04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հայ ծնողների 40 տոկոսը ծեծում է երեխային

«Այս տարվա կտրվածքով, Երեխաների պաշտպանության ցանցն իրականացրել է ուսումնասիրություն 10 հազար ծնողների շրջանում եւ պարզել, որ ծնողների 40 տոկոսը երեխաներին դաստիարակելիս կիրառում է բռնության մեթոդը»,-այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երեխաների պաշտպանության ցանց»-ի խորհրդի  անդամ Աիդա Մուրադյանը:

Նրա խոսքով, այդ ցուցանիշն այնքան էլ նորություն չէ, քանի որ 5 տարի առաջ ուսումնասիրության արդյունքները եւս նույնպիսի արդյունքներ էին արձանագրել:

 «Վերջին 10 օրում ականատես եղանք երեխաների դեմ ուղղված մի շարք դեպքերի, որոնք չեն կարող ուշադրությունից դուրս մնալ: Մասնավորապես երեխաների սպանության դեպքը, երեխայի նկատմամբ բռնության հարցով դատարանի մեղմ վճռի հարցը: Ցավոք սրտի, 5 տարիների ընթացքում այդ տոկոսը չի փոխվել դրական իմաստով»,-ընդգծեց բանախոսը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ