17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2016

Հայաստանի և Իրանի նախագահներն ամփոփել են բանակցությունների արդյունքները

Նախագահի նստավայրում այսօր կայացած հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության […]

ԵՄ-ի հետ համագործակցության պայմանագիր է լինելու (վիդեո)

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով` բավական շատ գործողություններ եկան ՀԱՊԿ-ի հետ 2016 թվականին, սակայն սա չի նշանակում, որ ԵՄ-ի հետ Հայաստանը հարաբերությունները սառեցնելու ուղիով է գնալու: Այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին նա ասաց, որ պատրաստվում է Եվրամիության հետ համագործակցության նոր փաստաթուղթ, ինչը շատ կարևոր է: Ամփոփելով 2016 թվականը` նա ասաց, որ Հռոմի պապի այցն էր շատ կարևոր, ինչը […]

Ներսես Երիցյանը վերանշանակվեց

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ներսես Երիցյանը նշանակվել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետը` որոշում եմ. Ներսես Երիցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի […]

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Vectra B» մակնիշի 91 AL 777 պ/հ […]

Ինչո՞ւ են մարդիկ միգրացիայի ուղին բռնում

«Նախորդ տարվա համեմատ՝ մեր երկրում  նվազել է միգրացիոն գործընթացներում  բնակչության ներգրավվածության մակարդակը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը: Բանախոսն ընդգծեց՝ միգրացիոն գործընթացներում տեղի է ունեցել նաև տնային տնտեսությունների ներագրավվածության նվազում, որը հաջորդել է նախորդ տարիներին արձանագրված զգալի աճին: «Այսօր արդեն միգրացիոն գործընթացներին մասնակցություն ունեն տնային տնտեսությունների միայն 31,6 տոկոսը, նախորդ տարիներին […]

Պաշտոնական ացով Վրաստանում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ պաշպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Լևան Իզորիայի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությունն ու ապագա ծրագրերը: Կողմերը անդրադարձել են […]

ՀՀ և Իրանի նախագահների համատեղ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի հրավերով, 2016թ. դեկտեմբերի 21-ին, բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ, պաշտոնական այցով Հայաստան այցելեց Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Հասան Ռոհանին: Իրանի Իսլամական Հանրապետության Հախագահ Հասան Ռոհանին, Հայաստանի Հանրապետություն այցելության ընթացքում, հանդիպեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հանդիպում ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի […]

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Իրանի նախագահ

Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի։ «Մեզ համար Հայաստանը և Ադրբեջանը բարեկամ երկրներ են, և մենք հույս ունենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ականտեսը կլինենք։ Դա կլինի ողջ տարածաշրջանի օգտին: ԼՂ հակամարտությունը  ռազմական լուծում չունի»,-  ասել է Ռոհանին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի