15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ինչո՞ւ են մարդիկ միգրացիայի ուղին բռնում

«Նախորդ տարվա համեմատ՝ մեր երկրում  նվազել է միգրացիոն գործընթացներում  բնակչության ներգրավվածության մակարդակը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը:

Բանախոսն ընդգծեց՝ միգրացիոն գործընթացներում տեղի է ունեցել նաև տնային տնտեսությունների ներագրավվածության նվազում, որը հաջորդել է նախորդ տարիներին արձանագրված զգալի աճին:

«Այսօր արդեն միգրացիոն գործընթացներին մասնակցություն ունեն տնային տնտեսությունների միայն 31,6 տոկոսը, նախորդ տարիներին սակայն այն եղել է 34 տոկոսը: Ավելացել է վերադարձած միգրանտների թիվը և պակասել է արտերկրում գտնվողներինը, որը հիմնականում պայմանավորված է աշխատանքային գործընթացների փոփոխություններով, որն էլ իր հերթին հետևանք է ՌԴ-ում տիրող իրավիճակի փոփոխման», –  նշեց Ռուբեն Եգանյանը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ