16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2016

«Մայրս լույս էր»

Մարդիկ շտապում են. անողոք ու անորոշ մրցավազքի ելած ասես լինեն… Ես Հանրայինում էի այդ օրը, ինքս էլ շտապում էի, տոնական վեց թե յոթ հաղորդում միանգամից նկարեցինք այդ օրը. «Երջանկության մեխանիկան» էր՝ ընտանեկան երջանկության անսպառ թեմայով։ Հինգ տարի առաջ էլ, դեկտեմբերի 20- ին՝ ժամը յոթի կողմերը, անտանելի խցանում էր, մարդիկ նույնկերպ, ինչպես որ հիմա՝ առանց միմյանց […]

Ինչպիսին են Պուգաչովայի ու Գալկինի երեխաները /վիդեո/

Երգչուհի Ալլա Պուգաչովան տեսանյութ է հրապարակել, որում իր եւ ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի երկվորյակ երեխաներն են՝ Գարրին եւ Լիզան։ 3 տարեկան փոքրիկները վազվզում են տանը, խաղում եւ անգամ երաժշտությամբ զբաղվում։

Կոմայից դուրս եկավ իր ծննդյան օրը. ապրիլյան պատերազմի հերոսը մանրամասնում է

«Հայրս պատերազմի մասնակից է: Նա վիրավորվեց 1993 թվականին: Հորս համար հայրենիքը ամեն բանից կարևոր է եղել ու նա իր ավանդը ունեցավ Արցախի պատերազմում:Ես դեռ մանկուց որոշեցի դառնալ զինվորական և հորս բոլոր նպատակները իրականություն դարձնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քառօրյա պատերազմի հերոսներից՝ Վալերի Մեհրաբյանը: 1-ին գումարտակի շտաբի պետ 28-ամյա Վալերի Մեհրաբյանը  վիրավորվել էր ապրիլի 4-ին: Նա […]

Ներդրվել է ճանապարհների սպասարկման առցանց հսկողության համակարգ (վիդեո)

Ճանապարհների ձմեռային սպասարկման որակը բարելավելու և արդյունավետ հսկողություն սահմանելու նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերահսկողության գործող մեխանիզմներին ավելացրել է ևս մեկը: Մինչև այժմ ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատանքը վերահսկվում էր «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի ճանապարհների շահագործման և պահպանման բաժնի աշխատակիցների միջոցով: Իրականացվում էին ստուգողական այցեր կամ հեռախոսազանգեր: Նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարականով ավելացել է նաև առցանց հսկողության […]

Dior-ի Սուրբ ծննդյան եղեւնին /ֆոտո/

Dior ֆրանսիական նորաձեւության տան դիզայներները Սուրբ Ծննդյան եղեւնի են  ստեղծել Փարիզի Plaza Athռnռe Hotel հյուրանոցի համար, luxurylaunches.com-ը: Ծաղի բարձրությունը հինգ մետր է, այն զբաղեցնելու է հյուրանոցի նախասրահի կենտրոնական մասը: Եղեւնին զարդարվելու է սպիտակ եւ ոսկեգույն բազմաթիվ փայլուն խաղալիքներով, որոնց միջեւ տեղ կգտնեն ընկերության հիմնադրի մեջբերումները: Դրա տակ կդնեն Baby Dior-ի թավշե արջեր:  

Հետախուզվողը բերման ենթարկվեց

Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Համլետ Մ.-ն, որը դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ տիկին Մոսկալկովայի այցը Հայաստան կնպաստի երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների միջև փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը, որին է միտված նաև ՌԴ մարդու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի