26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կոմայից դուրս եկավ իր ծննդյան օրը. ապրիլյան պատերազմի հերոսը մանրամասնում է

«Հայրս պատերազմի մասնակից է: Նա վիրավորվեց 1993 թվականին: Հորս համար հայրենիքը ամեն բանից կարևոր է եղել ու նա իր ավանդը ունեցավ Արցախի պատերազմում:Ես դեռ մանկուց որոշեցի դառնալ զինվորական և հորս բոլոր նպատակները իրականություն դարձնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քառօրյա պատերազմի հերոսներից՝ Վալերի Մեհրաբյանը:

1-ին գումարտակի շտաբի պետ 28-ամյա Վալերի Մեհրաբյանը  վիրավորվել էր ապրիլի 4-ին:
Նա բեկորային վիրավորում է ստացել պարանոցի շրջանում ապրիլի 4-ի լուսադեմին: Հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին  Վալերին տեղեկանում է, որ թշնամին շարունակում է առաջ շարժվել: Առաջնագիծը չէր կարող լքել ու վիրավոր վիճակում նորից դիրք է բարձրանում :

Փոխհրաձգության ժամանակ  Վալերին կրկին վիրավորվում է, որովհետև փրկում է Էրիկ Բաբայանի կյանքը. «Մարտի դաշտում բոլորի մասին մտածում ես ու հետո միայն քո ու ընտանիքի: Էրիկը երեխա ունի ու ես չէի կարող թույլ, որ նրա երեխան որբ  մեծանա»,-ասում է նա:

Մարտակերտի հոսպիտալում նա  վիրահատության է ենթարկվել՝ կարել են լյարդը, որը վնասվել էր պայթած արկից, ինչից հետո նրան Ստեփանակերտ են  տեղափոխել, եւ ճանապարհին նրա սիրտը կանգ էր առել:

Բժիշկներին հաջողվել է փրկել Վալերիի կյանքը: Նրան հասցնում են  Ստեփանակերտ, իսկ հետագայում` ուղղաթիռով տեղափոխում Երեւան:

Վալերի Մեհրաբյանը երկար ժամանակ կոմայի մեջ է եղել և գտնվել եւ վերակենդացման բաժանմունքում:

Մեհրաբյանը կոմայից դուրս է եկել իր ծննդյան օրը:

Երկու մանկահասակ երեխաների հայրը իրեն հզոր ու հպարտ է զգում.«Հայրենիքը սկսում է ընտանիքից: Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ հայրենիքը դա սրբություն է: Յուրաքանչյուր մարդ պետք է սեփական կյանքի գնով պաշտպան կանգնի հայրենիքին»:

Վալերի Մեհրաբյանը իր սրտի խորքում սգացել է բոլոր ընկերների փոխարեն.« Կորուստները հիշելիս մեծ ցավ եմ ապրել: Մխիթարվել եմ միայն այն մտքից, որ զոհվել են հանուն հայրենիքի ու հերոսացել: Իմ ընկերները չէին կարող մտածել փախչելու մասին:Նրանք մտածել են տուն ու տեղը պաշտպանելու մասին»:

Ստեփանակերտում ծնված Վալերի Մեհրաբյանը չի հասկանում նրանց, ովքեր հանուն բարեկեցիկ կյանքի լքում են հայրենիքը: Նա շարունակում է ապրել հայրենի քաղաքում և շարունակում է զինվորական ծառայությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ