26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոչ մի բան չի արվում, որպեսզի մարզային ՀԸ-ները չփակվեն (վիդեո)

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը համոզված է` Ընտրական նոր օրենսգիրքն ակնհայտորեն դժվարացնելու է լրագրողների և ԶԼՄ-ների աշխատանքը: «Հիշենք` նախորդ ընտրությունների ժամանակ հենց լրագրողների ու դիտորդների` խախտումների վերաբերյալ իրազեկման շնորհիվ էին, որ շատ դեպքերում կոպիտ խախտումները կանխվում էին: Հիմա մենք թուլացրել ենք դիտորդների և լրագրողների գործունեությունը` հավատարմագրման կարգն է սահմանափակվել, ընտրատեղամասերում ներկա լինելը, նաև հարց է` ինչպե՞ս կկիրառվի քրեական պատասխանատվության ենթարկելը սուտ մատնության համար»,- այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Բ. Նավասարդյանը:

Նավասարդյանը ԶԼՄ-ների ճնշման դեպք որակեց նաև հեռուստաընկերությունների թվայնացման գործընթացը: Ըստ նրա` մարզային ՀԸ-երը լուրջ վտանգի տակ են հայտնվել, քանի որ թվային հեռարձակում չունեցող ԶԼՄ-ներն այլևս չեն կարող եթեր դուրս գալ: «Այս խնդիրը բոլորը շատ լավ հասկանում են, սակայն միևնույն ժամանակ ուզում ենք հավատալ այն հայտարարություններին, թե հատուկ քաղաքականություն չի հետապնդում այս գործելաոճը: Սակայն ոչ մի բան չի արվում, որպեսզի մարզային ՀԸ-երը չփակվեն: Խնդիրն այն է, որ Հայաստանում չկա ինստիտուցիոնալ ճանապարհ, քանի որ պատգամավորներն ասում են, դե, գիտեք` որոշումները մեր ժամանակ չեն քվեարկվել, այդ նախագիծը մենք չենք ընդունել: Ի՞նչ կապ ունի, որ իրենք չեն ընդունել, չէ՞ որ նույն խորհրդարանն են ներկայացնում: Նույն պատկերն է նաև ՀՌԱՀ-ում, որովհետև այնտեղ էլ նոր անդամներ կան, որ ասում են` մենք ի՞նչ անենք, եթե առաջ այդպիսի սխալներ են արել»,- ընդգծեց Նավասարդյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ