26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2016

Գյումրու քաղաքապետին ու մարզպետին տեսել են վիճելիս. Հրապարակ

Թերթի թղթակիցը երեկ վաղ առավոտյան տեսել է, թե ինչպես են Ուջան գյուղի «քյաբաբնոցի» մոտ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տնավարի տեսքով բարձրաձայն վիճաբանում: Տարօրինակ է, որ հարաբերություն­ներ պարզելու համար ավելի հարմար տեղ չեն գտել Շիրակի մարզում եւ եկել-հասել են Արագածոտնի մարզի Ուջան գյուղ: Մենք փորձեցինք հե­ռախոսով ճշտել, թե ինչ չէին կարողանում կիսել […]

Քննարկվել են լոլիկի իրացմանն առնչվող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին  Հայաստանիջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը,  ՀՀ ագրոարդյունաբերողների համակարգի աշխատողների արհեստակցականկազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ  Հասմիկ Ջհանգիրյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգությանպետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը: Խորհրդակցության մասնակիցները քննարկել են  լոլիկի իրացմանն առնչվող հարցեր: Պողոս Գևորգյանի խոսքով՝  այսօր հանրապետությունում […]

Այստեղ արտառոց բան չկա

«Մեր շարքերում եղել են պատեհապաշտներ, անձնական շահադիտական նպատակով ՀՀԿ-ին անդամագրված տարբեր մարդիկ, որոնք միանշանակ պետք է տեղ չունենային մեր շարքերում և, կարծում եմ, որ զտումներ իշխանական քաղաքական ուժում միշտ էլ եղել են, կան և կլինեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։ «Առաջիկայում նույնպես նմանատիպ երևույթների ականտես կլինենք։ Դա բնական գործընթաց է։ Այստեղ […]

Ծառուկյանի ապագան` կախված Կարեն Կարապետյանից. Հայկական Ժամանակ

Երկու օրից տեղի է ունենալու ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստը: Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, նիստին մասնակցելու է 1500 ԲՀԿ-ական: Միջոցառումն ավելի շատ համագումար է հիշեցնում: Դեռեւս անցյալ ամիս տեղեկություններ եղան, որ նոյեմբերի վերջին «Բարգավաճ Հայաստանը» համագումար կանի, որի ժամանակ էլ պաշտոնապես կարձանագրվի Գագիկ Ծառուկյանի վերադարձը: Խոսվում էր նույնիսկ կուսակցությունում հատուկ Ծառուկյանի համար նոր պաշտոն ստեղծելու մասին: […]

«ՀՀԿ-ն պետք է վիրահատական քայլի դիմի»

«ՀՀԿ-ում ներքին ինքնամաքրման գործընթաց պիտի սկսվի: Կարծում եմ՝դա հաջողությամբ կարվի: Այստեղ նաև սերնդափոխության հարց կա: Ոմանք արդեն պիտի հեռանան ասպարեզից, քանի որ և՛ մեծահասակ են, և՛ շատ վնաս են հասցրել կուսակցությանն ու մեր երկրին», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը ՝ ընդգծելով՝ ՀՀԿ-ն արդեն պիտի վիրահատական քայլին դիմի. այլ տարբերակ չի մնացել: […]

«Գնթունիկ»-ի մոտակայքում բեռնատարը թեքվել է ու փակել ճանապարհը

Դեկտեմբերի 1-ին, ժամը 01.41-ին տեղեկություն է ստացվել, որ «Գնթունիկ» սուպերմարկետի մոտակայքում «Ռենո» մակնիշի բեռնատարը թեքվել է և փակել ճանապարհը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Ռենո» մակնիշի B 207 OH 134 պետհամարանիշով (ռուսական պետհամարանիշ) բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս:

Կարեն Կարապետյանի ամենանշանակալի քայլն ընդդեմ Գագիկ Խաչատրյանի. Հայկական Ժամանակ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջին ոսումնասիրությունը ջրի երես է դուրս բերել մի շատ խոշոր մութ պատմություն, որի շարունակությունը այս պահին դեռ դժվար է կանխատեսել: Խոսքը վերաբերում է 4 տարի շարունակ պետբյուջեից սուբսիդավորվող պարարտանյութի մատակարարմանը գյուղացիական տնտեսություններին: Դեռ 2012-ից բյուջեն հսկայական սուբսիդիաներ է տրամադրել, որ գյուղացիները իբր շուկայականից ավելի էժան գնով ձեռք բերեն պարարտանյութը: […]

Այս գիշեր սահմանում ակտիվ է եղել

Նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 75 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 2000 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ շփման գծի հարավային եւ հարավարեւելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ /12 […]

Մտահոգիչ է. Ժամանակ

Մոսկվայում ստորագրվել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, որը Հայաստանի հասարակական շրջանակներում բավականին մտահոգություններ է առաջացրել: Այդ մտահոգությունները արտահայտվել են հարցերի տեսքով, որոնք ըստ էության չեն ստացել հանգամանալի պատասխաններ` ընդհանուր բնույթի հավաստիացումներից բացի: Տրամաբանական է, երբ համաձայնագիրը ներկայացվում է որպես Հայաստանի անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլ: Իհարկե, այլ կերպ լինել չէր կարող, իշխանությունը չէր կարող ասել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի