26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քննարկվել են լոլիկի իրացմանն առնչվող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին  Հայաստանիջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը,  ՀՀ ագրոարդյունաբերողների համակարգի աշխատողների արհեստակցականկազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ  Հասմիկ Ջհանգիրյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգությանպետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը:

Խորհրդակցության մասնակիցները քննարկել են  լոլիկի իրացմանն առնչվող հարցեր:

Պողոս Գևորգյանի խոսքով՝  այսօր հանրապետությունում իրացվում է նաև Թուրքիայից ներկրված լոլիկ և վարունգ, որի մասին իրենք ահազանգելեն ՀՀ գյուղատնտեսության նախարարին: Ըստ Գևորգյանի՝ նախարարություն  դիմելուց հետո ներկրումները դադարել են,  մայրաքաղաքի Մալաթիայի գյուղմթերքների շուկայում ներկրված  լոլիկ այլևս չկա,   առկա է պահեստավորված լոլիկ և վարունգ, որը պարբերաբար որոշակի քանակներով շուկայահանվում է:

Նախարար Առաքելյանը նշել է, որ ահազանգը ստանալուց հետո խնդիրը  մշտապես գտնվել է պատկան մարմիների  ուշադրության կենտրոնում,սակայն հարցին արմատական լուծումներ տալու համար միայն պետական մարմինների աշխատանքը բավարար չէ,  և շատ կարևոր էհասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն առաջարկել է ստեղծել քաղաքացիական նախաձեռնության խումբ ասոցիացիայի անդամներից և գրավորդիմում ներկայացնել, ինչն էլ հիմք կհանդիսանա ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե դիմելու և տվյալ տնտեսավարող սուբյեկտի մոտստուգումներ իրականացնելու համար:

Նախարարը հավելել է, որ ՀՀ ագրոարդյունաբերողների համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղայինհանրապետական միությունն աջակցություն կցուցաբերի ջերմոցատերերին այդ հարցում:

«Եթե ցանկանում եք, որ խնդիրը հիմնովին լուծվի, պետք է ներդրում ունենաք այդ գործընթացի մեջ: Անհրաժեշտ է դիտարկել նաև հարցի տնտեսական կողմը և  լուրջ ուշադրություն դարձնել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման հարցինորպեսզի ներկրվող գյուղմթերքի նկատմամբ տեղականը չհայտնվի ոչ շահեկան վիճակում: Միգուցե նախընտրելի է դիվերսիֆիկացնել արտադրանքի տեսականին: Ներկայացրեք առաջարկներ, մենք մշտապես պատրաստ ենք և բաց ցանկացած ձևաչափով քննարկումների համար»,-նշել էնախարար Առաքելյանը:

Հանդիպման ավարտին ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը նաև դիմել է Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահին՝ կոչով հանդեսգալ ջերմոցատերերին հորդորելու Ամանորի նախաշեմին գյուղմթերքի նկատմամբ պահանջարկի աճին զուգահեռ խստիվ ուշադրություն դարձնելարտադրվող ջերմոցային արտադրանքի որակին և չչարաշահել թունաքիմիկատները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ