26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2016

Մոսկվա – Երևան ավտոբուսի վթարից տուժածներին օգնության առաջին փոխանցումներն արդեն կատարվել են

2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա – Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածներից և տուժածներից ՀՀ 19 քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին տրամադրվելիք ֆինանսական օգնության առաջին փոխանցումներն արդեն կատարվել են: Այդ նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացվել են համապատասխան հաշվեհամարներ: Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ […]

Աբովյանի և Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  1-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ,  Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի,   Ճամբարակի, Ապարանի, Արագածի,  Վանաձորի,  Ստեփանավանի, Տաշիրի տրածաշրջանների ճանապարհներին ձյուն է տեղում: Աբովյանի և Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 80 մ: Ախուրյանի  տարածաշրջանի Ջաջուռի, Քեթիի և Վարդենյաց  լեռնանցքներում տեղ- տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին սպասարկող […]

Դեկտեմբերի 2-ին «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն մանկական հոգեբան Տաթևիկ Աբրահամյանը և փաստաբան Դավիթ Վարդանյանը: ԹԵՄԱ՝ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը: Փաստաբանը կներկայացնի օրինագծի իրավական գնահատականը, իսկ մանկական հոգեբանը կխոսի, թե խնդիրն ինչպիսի՞ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ երեխայի հոգեվիճակի վրա: Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ […]

Բոլորը կարող են հարստանալ. նախարարը բացահայտումներից /վիդեո/

«Բոլորը կարող են հարստանալ, բայց ոչ օրենքը խախտելու հաշվին: Ես ուզում եմ, որ բոլոր մարդիկ էլ հարուստ լինեն, ինչ կա որ»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարը  անդրադառձավ  գյուղացիական տնտեսություններին պետբյուջեից սուբսիդավորվող պարարտանյութի մատակարարման հարցում բացահայտումներին: «Ես գնահատողը, վերլուծողը չեմ: 2016-ին եղել է մրցույթ, նախորդ տարիների համար […]

Խորհրդարանի ամենահարուստ պատգամավորներից 9-ը մեծամասնական ընտրակարգով են ընտրվել

«ԱԺ մոնիթորինգ» ծրագիրն ամփոփել ու այսօր լրագրողներին է ներկայացրել է 5-րդ գումարման Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորների գործունեության ընդհանուր պատկերը՝ համադրելով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ծրագրային հիմնադրույթները, դրանց իրականացման կամ չիրականացման վերաբերյալ նրանց մեկնաբանությունները և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական տվյալները: ԱԺ մոնիթորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն ասաց, որ 41 պատգամավորներից 15-ն են 9 նստաշր/շջանի […]

Մենք դա սենսացիոն հայտարարություն չենք համարում. Գ. Մելիքյան

«Սահմանադրական բարեփոխումներից հետո, առաջին օրենքը, որի վրա մենք սկսեցինք աշխատել հենց Հանրապետական կուսակցության պահանջով` ընտրական օրենսգրքի փոփոխությունն էր: Այն կբերի կուսակցությունների դերի բարձրացման, քաղաքական կայունության ապահովման, երկրի անվտանգության ապահովման:  Ընդդիմադիր քաղքական ուժերի հետ կոնկրետ բանակցային գործընթացում բավականին լուրջ ձեռքբերումներ եղան` Ընտրական օրենսգրքի փոփոխման հետ կապված»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ […]

Հասմիկ Պապյանը նույնպես միացավ ստորագրահավաքին

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է. Աշխարհռչակ հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն էլ միացավ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դադարեցմանն ուղղված միջազգային առցանց ստորագրահավաքին։ Երգչուհին ստորագրելուց բացի իր ֆեյսբուքյան էջում թողել է նաև հետևյալ գրառումը․   «Չափազանց մտահոգված եմ մեր հայրենի բնության ապագա ճակատագրով…պահանջում եմ անհապաղ դադարեցնե՛լ Ամուլսարի շահագործումը!»։ Հասմիկ Պապյան   Հ․Գ․ Հայաստանում […]

Պատրաստ ենք համագործակցել ԱՄՆ-ի նոր իշխանությունների հետ․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված իր ամենամյա ուղերձում հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ԱՄՆ նոր իշխանության հետ՝ փոխշահավետ հիմքով։ «Մենք ընդհանուր պատասխանատվություն ունեն համաշխարհային անվտանգության համար»,- հայտարարել է նա՝ նշելով, որ պատրաստ են համաշխարհային խնդիրների լուծմանն աջակցել՝ «իհարկե այնտեղ, որտեղ մեր մասնակցությունն անհրաժեշտ է եւ ցանկալի»,- ասել է Պուտինը։

Եթե վարչապետն ինձ չարձագանքի, ինձ կնետեմ Կիևյան մոստից. ազատամարտիկը վճռական է /վիդեո/

ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօրվանից անժամկետ հացադուլ  է հայտարարել ազատամարտիկ, Սարգիս Ղազարյանը: Իր փոխանցմամբ՝ ազատամարտիկը արդարադատության համակարգի հետ կապված խնդիրներ ունի: «Անուշիկը խարդախությամբ տիրացել է գումարներիս: Ինձ ասացին, որ տալիս են բանկի տնօրենին՝ Աշոտ Մալխասյանին, գնում նրանից եմ ուզում, ասում են՝ ինձ գումար չեն տվել: Տեղի ունեցավ դատ, որի ժամանակ ինձ ճանաչեցին վաշխառու՝ ես դարձա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի