26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք դա սենսացիոն հայտարարություն չենք համարում. Գ. Մելիքյան

«Սահմանադրական բարեփոխումներից հետո, առաջին օրենքը, որի վրա մենք սկսեցինք աշխատել հենց Հանրապետական կուսակցության պահանջով` ընտրական օրենսգրքի փոփոխությունն էր: Այն կբերի կուսակցությունների դերի բարձրացման, քաղաքական կայունության ապահովման, երկրի անվտանգության ապահովման:  Ընդդիմադիր քաղքական ուժերի հետ կոնկրետ բանակցային գործընթացում բավականին լուրջ ձեռքբերումներ եղան` Ընտրական օրենսգրքի փոփոխման հետ կապված»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նրա խոսքով` նախագահի ելույթը և հատկապես համագումարի վերջում արված հորդորներն առաջնահերթություն են ոչ միայն Հանրապետական կուսակցության, այլ բոլոր այն քաղաքական ուժերի համար, որոնք նպատակադրված են առաջիկա հանրապետական ընտրություններին իրենց մասնակցությամբ փորձել կայունություն ստեղծել մեր երկրում անվտանգության բարձրացման առումով:

Հարցին, թե վարչապետի ու մի քանի նախարարների անդամակցությունից հետո ՀՀԿ հայտարարվեց, որ 7000 հոգի մեկ օրվա մեջ ևս անդամակցել է,  իսկ հիմա էլ մամուլում լուրեր են հայտնվել, որ այդուհանդերձ այդ 7000 հոգին չի լրացել, և հիմա էլ ՀԷՑ-ի աշխատողներին են ստիպում անդամակցեն, արդյոք այդպես է, Գ. Մելիքյանը պատասխանեց. «Իրականում դա այն հարցը չէ, որ Հանրապետական կուսակցության պարագայում հնչեղություն տալու կարիք ուներ: Այո, Հանրապետական կուսակցությանը անդամագրվեցին հանրապետության վարչապետը, մի քանի նախարարներ, և այդ ընթացքում Հանրապետական կուսակցությանը անդամագրվեցին նաև բազմաթիվ քաղաքացիներ: 7000 հոգու անդամագրումը Հանրապետական կուսակցության համար ինչ-որ մի արտառոց դեպք չէր:

Դա բացարձակապես լուրջ սենսացիոն հայտարարություն մենք չենք համարում, ուղղակի լրատվությունը դա փորձեց բարձրացնել սենսացիայի մակարդակի: Իրականում Հանրապետական կուսակցությունից յուրաքանչյուր օր զտման հետևանքով բավականին քանակությամբ անդամներ հեռացվում են տարբեր պատճառներով, և որևէ մեկը դրան լուրջ դեր չի էլ տալիս, որովհետև դա բնական գործընթաց է, որ իրականցվում է Հանրապետական կուսակցությունում»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ