Բոլորը կարող են հարստանալ. նախարարը բացահայտումներից /վիդեո/
«Բոլորը կարող են հարստանալ, բայց ոչ օրենքը խախտելու հաշվին: Ես ուզում եմ, որ բոլոր մարդիկ էլ հարուստ լինեն, ինչ կա որ»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարը անդրադառձավ գյուղացիական տնտեսություններին պետբյուջեից սուբսիդավորվող պարարտանյութի մատակարարման հարցում բացահայտումներին:
«Ես գնահատողը, վերլուծողը չեմ: 2016-ին եղել է մրցույթ, նախորդ տարիների համար սահմանված է եղել կարգ: Իմ տրամադրվածությունն այն է, որ այսուհետ շուկան բացենք, սուբսիդավորում չանենք, ով ուզում է՝ թող բերի: Բայց մենք հիմա բանակցում ենք բոլոր ցանկացողների հետ, հասկանալու համար, թե գնային ինչ ազդեցություն կտա այդ քայլը: Ի վերջո, ֆերմերի համար չպետք է թանկանա պարարտանյութը: Այնպես կանենք, որ ամեն ինչ լինի թափանցիկ ու հասցեական»,-մանրամասնեց նախարարը Իգնատի Առաքելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: